Կլինի՞ Մայր Աթոռը մի օր վեր կենա, օրինակ՝ կուսակրոնությունից խոսա. Վահագն Ալեքսանյան
«Ես իմ գիտակցական կյանքի ընթացքում մշտապես տեսա, որ Մայր Աթոռը ինչից ասես խոսաց, բայց, ասենք, եկեղեցական հարցերից չխոսաց»,-խորհրդարնում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նա մեկնաբանեց նախորդ օրը Մայր Աթոռից տարածված հայտարարությունը, որում մտահոգություն էր հայտնվում Տավուշի մարզից դիրքեր հաձնելու վերաբերյալ։
«Կլինի՞ Մայր Աթոռը մի օր վեր կենա, օրինակ՝ կուսակրոնությունից խոսա, թե չէ, մե՛կ քաղաքական հարցերից ա խոսում, մե՛կ ռազմական, մե՛կ ֆեյք նյուզ ա տարածում: Մարդ չի իմանում, էդ ֆեյք նյուզերով լեցուն ընդդիմադիր օրաթե՞րթ է, թե՞ Մայր Աթոռի պաշտոնական կայքն ա»,-հայտարարեց Ալեքսանյանը:
Նշելով, որ Մայր Աթոռը ֆեյք նյուզ է տարածում, թե Հայաստանի Կառավարությունը Տավուշի հատվածից տարածքներ է հանձնում՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Մեկը լինի, Մայր Աթոռին հարցնի, էդ հատվածները, որ նշում եք, իբր Տավուշի մարզի տարածք են, էդ գյուղը օրինակ, գյուղապետ ունեցե՞լ ա, կադաստրով ու՞մ ա պատկանում»։
Նա պնդեց, որ Մայր Աթոռի վարած քաղաքականությունը տանելու է նրան, որ հայերը փոխեն իրենց վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ և որպեսզի այն չլինի, պետք է խոսի միայն եկեղեցական խնդիրներով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան