Մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի հետ. Փաշինյան
«Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց որոնց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության տնտեսության համար դժվար է գերագնահատել»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների օրակարգային տարբեր հարցերի մասին վերջին տարիներին հաճախ է խոսել. «Այսօր ուզում եմ ընդգծել՝ ՌԴ հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել, չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավարությունները չկատարելու մեջ։ Հակառակ դեպքերը, ցավոք բազմաթիվ են։ Բայց նաև ուզում եմ ընդգծել՝ մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի հետ, ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունը և ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է և կա մեր հարաբերությունների մեջ։
Բայց նաև կարևոր է հասկանալ՝ թե ինչ և ինչու է տեղի ունենում մեր հարաբերություններում խորքային և հայեցակարգային իմաստով։ Իմ գնահատամբ՝ տեղի է ունենում նույնը՝ պատմական Հայաստան-ՌԴ հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-ՌԴ հարաբերությունների։
Դա երբեմն նույնքան ցավոտ է, որքան ցավոտ է մեր ներքին տրանսֆորմացիան պատմական Հայաստանից իրական Հայաստան, բայց դա տեղի է ունենում և պետք է ամեն ինչ անել այս տրանֆորմացիան պոզիտիվ պատմություններով հագեցնելու համար, և մենք ՌԴ հետ նման աշխատանքի պատրաստ ենք»։
Նա հայտարարեց, որ 2018 թ. մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունը եղել են հետևյալը՝ հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, պետականության շահերի և հետաքրքրությունների հարգման վրա և ինքը պատրաստ է այսպիսի երկխոսության։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Փաշինյանը խոստովանում է, որ անգամ միակողմանի և նվաստացուցիչ զիջումները խաղաղություն չեն երաշխավորելու
- 2022 թ.-ին հասկանալի դարձավ, որ 1996-98 թվականներին մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան. Նիկոլ Փաշինյան
- ԼՂ նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչներ չեն ուզում հրաժարվել Հայաստանում թշնամական հարվածների փարոսիկի դերից.Փաշինյան
- Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար. Նիկոլ Փաշինյան
- Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից, բայց դա չի երաշխավորում, որ ՀՀ-ի վրա նոր հարձակում չի լինի. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան