Քաղաքական 08:04 10/04/2024 Հայաստան

Սասունյան. Հայաստանը ԵՄ-ից ու ԱՄՆ-ից ստացել է ֆինանսավորում և քարոզչություն, սակայն ոչ մի փամփուշտ

Անցած ուրբաթ Բրյուսելում տեղի ունեցավ եվրոպացի, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի շատ սպասված հանդիպումը։ Հայերը չափազանց ոգևորված էին այդ հանդիպման առիթով դրա կայացումից շատ առաջ։

Որոշ հայեր իզուր տեղը ենթադրում էին, որ Հայաստանը շուտով կանդամակցի Եվրամիությանը, իսկ ուրիշներն  ավելի հեռուն գնալով կանխատեսում էին, որ Հայաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ:
Թեև հայերը հիանալի ժողովուրդ են, սակայն իրենց ողջ պատմության ընթացքում նրանք ունեցել են մի մեծ թերություն, որը դիվանագիտության մեջ հմտությունների պակասն է։

Չնայած հայերը տուժել են ներխուժումներից, բռնազավթումներից, կոտորածներից և նույնիսկ ցեղասպանությունից, նրանք երբեք չեն հասկացել, որ ոչ մի օտար ուժ չի կարողանա փրկել իրենց: Նրանք մշտապես հույս են ունեցել, որ ինչ-որ երկիր կփրկի իրենց, կարծես թե ինչ-որ մեկը պարտավոր էր դա անել։ Եթե հայերը երբեք չեն պաշտպանել իրենց երկիրը, ապա ինչո՞ւ պետք է օտարը  նման բան անի։ Ինչպե՞ս կարող են օտարներն ավելի շատ մտահոգված լինել Հայաստանի անվտանգության և բարեկեցության խնդիրներով, քան հայերը:

Չնայած հակառակն ապացուցող բոլոր փաստերին՝ հայերը հազարավոր տարիների ընթացքում հավատացել են այն հեքիաթին, որ ինչ-որ մեկը կգա իրենց փրկելու: Մինչև վերջերս հայերի մեծ մասը հավատում էր, որ եթե իրենք հայտնվեն իրական վտանգի մեջ, Ռուսաստանը կփրկի իրենց: Բնականաբար, սա վաղեմի ցանկալին իրականի փոխարեն ընդունելու շարունակությունն է։ Չնայած հայերի ակնկալիքներին, երբ Ռուսաստանը 2020 թվականին Արցախը չպաշտպանեց Ադրբեջանի ներխուժումից, ակնհայտ էր, որ Ռուսաստանը պարտավորություն չուներ պաշտպանելու Արցախը, քանի որ այն Հայաստանի Հանրապետության մաս չէր։ Ի վերջո, ռազմական դաշինքը, որը կոչվում էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ), եղել է Ռուսաստանի, նախկին խորհրդային չորս այլ հանրապետությունների և Հայաստանի Հանրապետության միջև, այլ ոչ թե Արցախի։ Բայց երբ Ադրբեջանը 2021 և 2022 թվականներին գրավեց Հայաստանի որոշ տարածքները, ավելի շատ հայեր սկսեցին սթափվել այն փաստից, որ ՀԱՊԿ-ը ոչինչ չի անելու Հայաստանի տարածքը պաշտպանելու համար:

Կարելի էր կարծել, որ երբ մի օր հայերը վերջապես հասկանան այս փաստը, նրանք կհամոզվեն, որ ոչ ոք չի պաշտպանելու Հայաստանը: Ցավոք, դա տեղի չունեցավ: Նրանք շարունակեցին փրկիչների իրենց հավերժական փնտրտուքը: Պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ աճող հակակրանքով՝ բազմաթիվ հայեր սկսեցին հավատալ, որ այժմ իրենց օգնության կգա Արևմուտքը (Եվրոպան, ԱՄՆ-ը) կամ Իրանը: Որոշ ժամանակ անց, երբ տեսնեն, որ ոչ Եվրոպան, ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Իրանը չեն պատրաստվում փրկել իրենց, նրանք երևակայելու են, որ Հնդկաստանն ու Չինաստանը կպաշտպանեն իրենց։ Այսպիսով, նրանք կգնան երկրից երկիր՝ նոր պաշտպան  փնտրելու։ Բայց հայերը շարունակում են հավատալ, որ ուրիշները պարտավոր են պաշտպանել իրենց: Աշխարհի յուրաքանչյուր երկիր պաշտպանում է իր ազգային շահերը, բացառությամբ, կարծես թե, Հայաստանի։ Եթե Հայաստանը ձեռնհաս ղեկավար ունենար, նա շտապ քայլեր կձեռնարկեր՝ մինչև ատամները զինելու երկիրը՝ ինքն իրեն պաշտպանելու համար։ Կան մարդիկ, որոնք ասում են՝  Հայաստանը երբեք չի կարողանա պաշտպանվել իր ավելի հզոր թշնամիներից, որքան էլ լավ զինվի։ Թեև դա ճիշտ է, սակայն դրա  լուծումը Հայաստանի սահմաններն անպաշտպան թողնելը չէ, որ ամեն մեկը կարողանա ներխուժել: Հայաստանի թշնամիները պետք է գիտակցեն, որ եթե համարձակվեն հատել նրա սահմանները, ապա թանկ գին կվճարեն: Նրանք պետք է իմանան, որ Հայաստանը հանրային զբոսայգի չէ, որտեղ կարող են ազատորեն մտնել, երբ ուզեն։

Անդրադառնալով անցած ուրբաթ Բրյուսելում կայացած հանդիպմանը, բնականաբար, երբեք չքննարկվեց Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Հայաստանն իսկապես ստացավ մի քանի հարյուր միլիոն դոլարի խոստումներ հաջորդ չորս տարվա ընթացքում, և ավելի փոքր գումար՝ Միացյալ Նահանգների տնտեսական օգնությունից։ Բնականաբար, սա լավ է։ Ո՞վ կարող է վիճարկել դրամաշնորհի ստացումը, ենթադրելով, որ այդ գումարը կծախսվի խելամտորեն և չի գնա իշխանամետ կապալառուների գրպանները։

Հայաստանին գումար հատկացվեց տնտեսական զարգացման և այլ ենթակառուցվածքների համար, օրինակ՝ էներգետիկայի։ Դա նույնպես լավ է։ Այնուհետև մենք շատ քարոզչություն լսեցինք Հայաստանի ժողովրդավարական պետություն լինելու մասին: Սա պարզապես շողոքորթություն էր՝ Փաշինյանին զվարճացնելու համար։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակեց խրախուսել Հայաստանում ժողովրդավարության խթանումը, թեև ԱՄՆ կառավարությունը ուշադրություն չի դարձնում նման անիմաստ սկզբունքների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ դա համապատասխանում է իր քաղաքական ու ռազմական շահերին: Հակառակ դեպքում, Միացյալ Նահանգները վաղուց պատժամիջոցներ կսահմաներ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ՝ իրենց սեփական բնակչության, ինչպես նաև արցախահայերի ժողովրդավարական իրավունքների բազմաթիվ խախտումների պատճառով։

Հայաստանն Արևմուտքից քաղաքական քարոզչության կարիք չունի։ Հաշվի առնելով Ադրբեջանի շարունակական հարձակումները Հայաստանի վրա, նույնիսկ Բրյուսելում հանդիպման կայացման ժամանակ, այս պահին Հայաստանին ամենաշատն անհրաժեշտ է զենք՝ պաշտպանվելու իր մահացու թշնամիներից՝ Ադրբեջանից և Թուրքիայից: Եթե հանկարծ կորցնենք մեր հայրենիքը, անիմաստ կդառնա բարելավված կառույցներ կամ ժողովրդավարական կառավարում ունենալը։ Քանի որ ոչ Արևելքը, ոչ Արևմուտքը չեն ապահովում Հայաստանի անվտանգությունը, նախագահ Ալիևը համոզված է, որ Հայաստանի հետ կարող է վարվել ինչպես ինքն է ցանկանում, և ոչ ոք ոչինչ չի անի նրան պաշտպանելու համար՝ բացի մի «բուռ» դոլարից ու բազում անօգուտ գովասանքներից ։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}