Թաթոյան. Չի կարելի թույլ տալ ադրբեջանական զինված ծառայողների որևէ ներկայություն մեր բնակավայրերի հարևանությամբ
«Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բերքաբեր, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս և այլ բնակավայրերում, ինչպես նաև միջպետական ճանապարհի նշված բնակավայրերի հատվածներում իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ»,-տեղեկացնում է Հայաստանի նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, ապացույցները ևս մեկ անգամ հաստատում են, որ չի կարելի թույլ տալ ադրբեջանական զինված ծառայողների որևէ ներկայություն մեր բնակավայրերի հարևանությամբ կամ ճանապարհներին:
«Դա անհնարինության է վերածելու մարդկանց կյանքը, կոպտորեն խախտելու է նրանց իրավունքները և խաթարելու է անվտանգությունը, մեկուսացնելու է բնակավայրեր և լուրջ վնաս է հասցնելու Հայաստանի անվտանգությանը, իսկ սա որևէ առնչություն չունի սահմանների որոշման հետ (դելիմիտացիա կամ սահմանազատում):
Հավաքագրած փաստերը, ուսումնասիրությունների մանրամասները կներկայացնենք ավելի ուշ»,-տեղեկացրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը