Ժամանակը կգա՝ ձեզ ավելին կասենք․ Արամ Սարգսյան
Այս կառավարությունն այլևս օրինական չէ, լեգիտիմ չէ։ Դա մենք չենք ասում, օրենքի պահանջ է։ Եթե այսօր քննարկում են կատարողականը, ապա ոչ թե պետք է նրան հարցեր տան, այլ պետք է հանդես գային մեկ հայտարարությամբ՝ խախտել եք օրենքը, ծրագիրը, որը հաստատված է եղել ԱԺ-ում»,- ասյ մասին ԱԺ-ի դիմաց հայտարարեց «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը՝ կոչ անելով պատգամավորներին դեմ քվեարկել կատարողականին։
Սարգսյանն, անդրադարձավ այն հարցին,թե ինչու են հավաքները սակավաթիվ, ասաց․ «Տեսեք, մարդիկ անցնում են ու այնպիսի խոժոռված հայացքով են նայում, ասես՝ այստեղ կանգնած մենք եսիմ ինչ հարցեր ենք բարձրացնում, իրենք էլ ասում են՝ մեր տղուն ինչի եք նեղացում։ Մեր խնդիրը նա է, որ կապ չունի կմիանան մեզ ընդդիմադիրը,թե ոչ մենք ասում ենք՝ այս իշխանությունը սուվերեն չէ։ Կարծիք կա, թե Նիկոլը գնա, պատերազմն կսկսվի, հավատացեք՝ Նիկոլը չգնա պատերազմ հաստատ կսկսվի։ Ասում է՝ 4 գյուղը որ տանք էլ, չգիտեմ, կարող է նորից պատերազմ լինի, բա որ չգիտես ինչու՞ ես նստել այդտեղ։ Դու որ մի բանը չգիտես ոնց պետք է անես, ինչո՞ւ ես նստել այդտեղ։ Կգա ժամանակն ավելին կասենք ձեզ»։
Անդրադառնալով առաջիկա անելիքներին, նշեց, որ պատրաստելու են համապատասխան փաստաթղթեր՝ դիմելու Դատախազությանը։
«Մենք իրենց հանգիստ չենք թողնելու։ Կորոշենք նաև ,թե ինչ գործողություններ ենք անելու հաջորդիվ»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա