Ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում դրա լուծոմը հեռացումը, ընտրությունները, նոր կառավարությունն է. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին
«Ձեր նախընտրական ծրագրում այլ բաներ եք ասել, հիմա ձեր ելույթն այլ նպատակների, արդյունքների մասին է»,-խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա ընդգծեց, որ Փաշինյանը նախկինում շատ էր խոսում Արցախի ինքնորոշման, անվտանգության մասին, իսկ հիմա այլ արդյունքների և հետևանքների մասին է խոսում։
«Իմ ասածն հենց դա է, որ որպես ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում դրա լուծոմը որո՞ն է՝ հեռացումը, ընտրությունները, նոր կառավարությունը, որովհետև եթե ծրագիրը փոխվել է, ծրագրում ամրագրված մոտեցումները չկան, չի կարող նման կառավարությունը լինի լեգիտիմ։ Դուք ինձնից շատ ավելի լավ գիտեք այդ մասին, բայց ձեր իշխանությունը պահելու ձգտումը թույլ չի տալիս այս քայլին գնաք»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորը հարցրեց, թե տավուշի 4 գյուղերում արդյո՞ք գործում է ՀՀ օրենքը և վաղն արդյո՞ք այդ հարցը կլուծվի հանրաքվեով։
Փաշինյանը պատասխանեց, որ երկու անգամ արդեն հրաժարական է տվել։
«Ճիշտ եք ասում, մեր ծրագրում գրված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորշման իրավունք, ես եկել ասել եմ՝ ժողովուրդ, Լեռնային Ղարաբաղի ինքնորաշման իրավունքը, եկեք առնչվենք, այն չէ, ինչը, որ մենք նկատի ենք ունեցել, որովհետև ինքնորշում բառը, ցավոք, այն քիչ բաներից է, որը հայերը չեն ստեղծել, և նրանք ովքեր ստեղծել են «ինքնորոշում» բառը և եզրույթը, ասում են՝ այո ԼՂ-ն ունի ինքնորոշման իրավունք և այն պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում։ Երբ որ ես ասել եմ պետք է նշաձողը իջացնել, ես 2021 թվականի նախընտրական ծրագրի հետևից եմ գնացել»,-ասաց Փաշինյանը՝ չպատասխանելով հնչած երկրորդ հարցին։
Հարակից հրապարակումներ`
- Տարբերակները քննարկվում են. Փաշինյանը՝ ստեղծագործական միությունների շենքերի մասին
- Սուրենյանց. Փաշինյանը խոստովանում է, որ անգամ միակողմանի և նվաստացուցիչ զիջումները խաղաղություն չեն երաշխավորելու
- 2022 թ.-ին հասկանալի դարձավ, որ 1996-98 թվականներին մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան. Նիկոլ Փաշինյան
- Ալեն Սիմոնյանը սահմանազատման վերաբերյալ փակ նիստից դուրս հրավիրեց Սեյրան Օհանյանին և այլ ընդդիմադիրների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան