Անհապաղ, անվերապահ ազատ արձակել Արմեն Աշոտյանին. IDC CDI
Հակակոռուպցիոն դատարանի՝ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնելու կամ այն վերացնելու դատական նիստին ընդառաջ ՀՀԿ միջազգային գործընկեր Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (IDC CDI) տարածել է հայտարարություն՝ նշելով, որ Հայաստանում շարունակվում են պետականորեն կազմակերպված լայնածավալ քաղաքական հետապնդումները ականավոր ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ և որ Հայաստանի իշխանությունները ընդլայնել են ընդդիմությանը լռեցնելու իրենց քարոզարշավը՝ օգտագործելով դատական համակարգը ընդդիմադիրների դեմ քրեական մեղադրանքներ սարքելու համար։
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI)
Դատապարտում է Հայաստանի իշխանությունների քաղաքական դրդապատճառներով հետապնդումները ընդդիմադիր գործիչների նկատմամբ,
Շեշտում է Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքական ազատության և մարդու իրավունքների սկզբունքների պահպանման կարևորությունը,
Կոչ է անում ՀՀ կառավարությանը վերջ տալ ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ բոլոր տեսակի քաղաքական հետապնդումներին,
Կոչ է անում արդարադատական համակարգի ամբողջական անկախությանը՝ որպես երկրի օրենքի գերակայության հիմնասյուն,
Կոչ է անում միջազգային հանրությանը ուշադիր հետևել այս տագնապալի իրավիճակի զարգացումներին և հրապարակայնորեն դատապարտել քաղաքական հետապնդման այս մեթոդները,
Կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ, անվերապահ ազատ արձակել Արմեն Աշոտյանին,
Կոչ է անում արդար, թափանցիկ և անկախ դատական գործընթաց՝ ապահովելով արդարության գերակայությունը պարոն Աշոտյանի և շատ այլ ընդդիմության առաջնորդների գործերով։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը Հայաստանից և Արցախից ինձ կտրել չի կարող, նրանք իմ սրտում են.Արմեն Աշոտյան
- ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
- Եթե մյուս ազգերի կյանքին սպառնում են ալկոհոլն ու խոլեստերոլը, ապա հայ ժողովրդին՝ նաև Նիկոլը. Արմեն Աշոտյան
- Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի և մյուսների նկարները հայտնվել են հանրապետության տարբեր քաղաքներում
- Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցի քաղաքական մերժումը՝ «ժողովրդավարության բաստիոնում»․ ՀԺՄ
- Արմեն Աշոտյանի գործով դատական նիստերն աստիճանաբար վերածվում են Սանտա Բարբարայի սերիալին` սկսել են ու չեն ավարտվում․ Աբրահամյան
- Կասկած ունեմ, որ այդ օպերացիան իրականացվում է բրիտանական հատուկ ծառայությունների քավորությամբ. Արմեն Աշոտյան
- Հասարկության 50 %-ը Արմեն Աշոտյանին համարում է քաղբանտարկյալ, սա աղետալի թիվ է. Նաիրա Զոհրաբյան
- Արմեն Աշոտյան. Դիմել Վեհափառ Հայրապետին` սկսելու 1988-ից առ այսօր Հայաստանի և Արցախի անկախության համար նահատակվածների սրբադասման գործընթացը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին