Ցուցմունք տվողին երբ հարցաքննել են ու հարցրել բնակության վայրը, գրել է Ադրբեջան, Բաքու. Աստղ Գալեյան
«Այս դատական գործերը շինծու գործեր են։ Լսեցինք, որ նույնիսկ Բաքվից մարդ կա, գնում-գալիս է այստեղ։ Այդ մարդու բնակության վայրը գրած էր Ադրբեջան, Բաքու։ Եթե ադրբեջանցու համար պետք է հային դատեն Հայաստանի դատարանում, ինչ ասեմ, չնայած չեմ էլ կասկածում»,- այսօրվա դատական նիստից հետո լրագրողներին ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
Գալեյանի կինը՝ տիկին Աստղը, մանրամասնեց, որ ցուցմունք տված Դավիթ Ստեփանյանին, երբ հարցաքննել են ու հարցրել բնակության վայրը, «գրել է Ադրբեջանի Հանրապետություն, Բաքու»։
«Դա մեզ համար էլ էր նորություն։ Ես չեմ էլ կասկածում, որ այն տեսակ մարդիկ, ովքեր կանգնած են ՔՊ-ականների կողքին, բոլորի հասցեն էլ դա է՝ Ադրբեջան, Բաքու»,- ասաց Ա. Գալեյանը։
Նա նշեց, որ Դավիթ Ստեփանյանը, նաև Ռոման Բաղդասարյանը չէին ներկայացել նիստին, խոստացել են մյուս դատին հարկադրաբեր բերել նրանց։
Ա. Գալեյանն ասաց, որ Հայաստանում հայերին հանգիստ չեն թողնում, իսկ իրենց ուզածն արդարություն է։
«Ինձ ընդամենը պետք է արդարություն, որպեսզի պատասխան տան այն մարդիկ, որոնք այսօր ողջ Հայաստանը դարձրել են Եռաբլուր։ Հանրապետության որ գյուղը, մարզը գնում ես, ամբողջովին Եռագույն դրոշներ են ծածանվում, մենք այդքան երիտասարդներ կորցրեցինք»,- ասաց Ա.Գալեյանը։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության հատկանիշով և թմրամիջոց օգտագործելու կասկածանքով։ Դատարանը նրա նկատմամբ կիրառել է գրավ՝ 2 միլիոն դրամի չափով, տնային կալանքը։ Մարտի 25-ին Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Դատարանը միայն մեկ պահանջ է սահմանել՝ չլքել մշտական բնակության վայրը։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը Գալեյանի գործով մեկ պահանջ է սահմանել
- Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է. նա կկարողանա այցելել Եռաբլուր՝ որդու շիրիմին
- Գարիկ Գալեյանի պաշտպանը պահանջում է անհապաղ արտահերթ դատական նիստ նշանակել
- Գարիկ Գալեյանին քիչ անց կստենտավորեն
- Փաստաբանները՝ Գալեյանի մասին. Մարդուն հասցնում են ինֆարկտի
- Գարիկ Գալեյանի առողջական վիճակը ծանր է, «ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան