Եթե իշխանությունը մտավախություն ունի, թող ուղղակի մի կետ ավելացնի օրենքում. Գրողների միության նախագահ
Ազգային ժողովում այսօր Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի նկարիչների միության», «Հայաստանի գրողների միության» շենքերը պետականացնելու դատախազության նախաձեռնության մասին հայտարարություններ հնչեցրեց։ Հիմնական շեշտադրումն այն էր, որ «հնարավոր է այնպիսի սցենար, որ նմանատիպ կազմակերպությունները զրկվեն կամայական ձևով այդ շենքերը վաճառքի հանելու հնարավորությունից»։
Panorama.am-ը դիմեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Էդվարդ Միլիտոնյան-Դրանք բանավոր կարծիքներ են, եթե գրավոր լինի, փաստարկված լինի և այլն, այլ բան է, բայց այս բանավոր կարծիքի մասին ի՞նչ ասեմ, տարբեր բաներ է ասում։
Եթե մտավախություն կա, որ ստեղծագործական հասարակական կազմակերպությունները հանկարծ վերցնեն ու շենքերը վաճառեն, ուղղակի կարող են միությունների հետ քննարկեն ու ընդունեն մի որոշում, օրենքում կետ ավելացվի, որ այս շենքերը մասնավորեցման որևէ նպատակ չեն հետապնդում կամ արգելվում է վաճառել ստեղծագործական միությունների շենքերը։ Այս կետն ավելացվում է, բոլորը հանգստանում են, եթե նպատակը դա է, որ հանկարծ մենք կամ մյուս ստեղծագործական միությունները շենքերը չվաճառեն։ Պարզ մի բան։
Panorama.am-Պարոն Միլիտոնյան, իսկ մտավախություն չունե՞ք, որ եթե շենքերը պետականացվեն, իրենք վաճառեն։
Էդվարդ Միլիտոնյան-Ինքն ասում է այդ մասին՝ հանրային քննարկում կլինի, այդ հանրային քննարկումը կարող է հանկարծ որոշի՝ պետական շահերի համար վաճառել։ Բնականաբար, մտավախություն կարող է լինել, բայց ես առաջարկում եմ այդ տարբերակը՝ որպեսզի հիմա կամ ապագայում ստեղծագործական միությունների սեփականությունը հանդիսացող գույքը մնա այդ միություններին, չվաճառվի։ Կարող են հանդիպել միությունների հետ, քննարկել, կարծում եմ՝ կհամաձայնվեն միություններն առանց վեճերի ու կշարունակեն աշխատել։ Այդ շենքներն ունեն պատմություն, ներկա... Ես չգիտեմ, թե այդ ամեն ինչին ինչ կարող է հետևել։
Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Տարբերակները քննարկվում են. Փաշինյանը՝ ստեղծագործական միությունների շենքերի մասին
- Տեղի ունեցողն անհանգստացնող է, լուրջ վտանգներով հղի երկրի հոգևոր-մշակութային կյանքում. Գրողների միություն
- Անհանգստացած եմ Նկարիչների միության հետագա ճակատագրով. Սուրեն Սաֆարյան
- Հենրիկ Էդոյան. Սա իրավաբանական հարց չէ, այս ամենը հեռագնա նպատակներ ունի և ուղղված է ստեղծագործական միությունների դեմ
- Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան