Դիրքապահ զինվորի սննդի համտես. Շունը նույնիսկ չմոտեցավ
Վարդան Ղուկասյանն այսօր Երևանի կենտրոնում կազմակերպել է դիրքապահ զինվորներին հատկացվող պահածոյացված սննդի համտես, որին մասնակցում են մի քանի տասնյակ քաղաքացիներ, գործիչներ։
Նրանք պահածոյացված սնունդը համտեսելուց հետո դժգոհեցին հոտից, չկարողացան գուշակել, թե ինչի մսից է պատրաստված։
Համտեսի մասնակիցներից մեկն էլ կատակեց՝ երևի իմ տարիքի՝ 70 տարեկան տավարի մսից է պատրաստված։
Ակցիային մասնակցող Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը հայտարարեց. «Սա ի՞նչ է, սա մեր դեմքն է, սա մեր պատկերն է, մեր պետության իրական գնահատականն է»։
Առաջարկ հնչեց այցելել արտադրամաս, ականատես լինել, թե ինչից ու ինչ պայմաններում են պատրաստում այդ սնունդը։
Ի դեպ, ակցիայի կազմակերպիչները մի շուն էին բերել տարածք։ Կենդանու առաջ շարեցին տարբեր պահածանորի տուփերից հանված սնունդը։ Հայտարարեցին, որ երեկվանից շանը չեն կերակրել։ Շունը հոտոտեց, ոչ մի ափսեից չկերավ։
«Վայ, ամոթ ձեզ, ամոթ էս պետությանը»,-հնչեցին արձագանքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները