Հանքավան-Առափի ճանապարհին մեքենան ընկել է ձորն ու բռնկվել
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 9-ի ուշ երեկոյան՝ ժամը 23:12-ին ահազանգ է ստացվել, որ Առափի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը և բռնկվել․ տուժածներ չկա:
ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հանքավան-Առափի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը (մոտ 30-35 մ) և բռնկվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Խ․ Ս․-ն (ծնված 2007 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:36-ին, մարվել՝ 23:45-ին: Այրվել է ավտոմեքենան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա