Բաղանիսի և Բերքաբերի հանրությունը մինչև հիմա զարմացած են՝ ինչ էր եկել իրենց ասելու Նիկոլ Փաշինյանը. Գեղամ Նազարյան
«Երբ այցելեցիք Ոսկեպար և Կիրանց ներկայացնելու ձեր պատկերացումը սահմանազատման և սահմանագծման մասին, դրանից հետո, մեղմ ասած և՛ Ոսկեպարի, և՛ Կիրանցի, գուցե՝ Բաղանիսի և Բերքաբերի հանրությունը մինչև հիմա զարմացած են, ինչ էր եկել մեզ ասելու Նիկոլ Փաշինյանը»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ դիմելով Փաշինյանին։
Նա հիշեցրեց, որ Փաշինյանն իր ելույթում նշում է, որ այդ տարածքների վերադարձը չի երաշխավորում շատ հարցեր և Փաշինյանին առաջարկեց այնտեղ ապրող գյուղացիներին կրկին բացատրել, թե ինչ է ասել։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատգամավորը հիշատակեց իր խոսքի այն հատվածը, որտեղ նշել է, որ չի երաշխավորվում, բայց և ասել է, թե ինչ պետք է անեն, որ երաշխավորվեն անվտանգության խնդիրները։
«Բայց այս «չի եշխավորվելու»-ից մինչև «երաշխավորելը» ճանապարհ կա անցնելու։ Բայց իմ ելույթում, գուցե լայն իմաստով, բայց Ձեր բոլոր հարցերին պատասխանում եմ»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ «չերաշխավորվելուց» մինչև «երաշխավորվելը» կա աշխատանք և այդ աշխատանքը պետք է հայկական կողմն անի և չնայի հյուսիս, արևմուտք կամ հարավ։
Փաշինյանի խոսքով, այսօր ոչ միայն Տավուշում այլև Հայաստանի այլ վայրերում էլ ադրբեջանցիները մետրերի վրա են հայկական գյուղերից և այդ հիմնահարցը պետք է լուծվի սահմանը հաստատելով։
«Եթե զարգացման որևէ պայմանավորվածության լինի, որի իրականացման հավանականությունը 50-60 %-ից բարձր կլինի, ես վերադառնալու եմ այնտեղ և նաև տեղում ավելի պրակտիկ հարցերին պատասխանեմ»,- ասաց Փաշինյանը՝ ակնարկելով Ոսկեպարի և Կիրանցի բնակիչների հետ նոր հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- Ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում դրա լուծոմը հեռացումը, ընտրությունները, նոր կառավարությունն է. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին
- 2022 թ.-ին հասկանալի դարձավ, որ 1996-98 թվականներին մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան. Նիկոլ Փաշինյան
- Ալեն Սիմոնյանը սահմանազատման վերաբերյալ փակ նիստից դուրս հրավիրեց Սեյրան Օհանյանին և այլ ընդդիմադիրների
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան