2022 թ.-ին հասկանալի դարձավ, որ 1996-98 թվականներին մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան. Նիկոլ Փաշինյան
«Իրական Հայաստանի դե յուրե վերահաստատումը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի բերումով, երբ հասկանալի դարձավ, որ 1996-98 թվականներին մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան, գլխատելու մեր պետականությունն ու անկախությունը»,- խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, այդ ժամանակ Պրահայի քառակողմ հանդիպմանը կայացվեցին «չափազանց կարևոր» որոշումները։
«Այն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Խորհրդային Միության փլուզման պահին Խորհրդայաին Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև դե յուրե գոյություն ունեցող, այսինքը ԽՍՀՄ օրենսդրությամբ և իրավական նշանակության ակտերով արձանագրված վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ»-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Պրահայի հաջորդ կարևոր կետն այն է, որ երկու երկրները պայմանավորվում են սահմանագծում իրականացնել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը, ըստ Փաշինյանի, նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանագիծ չի ձևավորվելու, այլ անհրաժեշտ է գետնի վրա վերարտադրել գոյություն ունեցող աահմանագիծը։
Փաշինյանը չափազանց կարևոր համարեց, որ վերջերս Ալիևը հաստատել է իր հավատարմությունը Պրահայի պայմանավովածություններին, Ալմա Աթայի հռչակագրին և նշեց, որ այն կարող է հիմք դառնալ խաղաղության համար և հայկական կողմը պատրաստ է գնալ այդ ճանապարհով։
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչներ չեն ուզում հրաժարվել Հայաստանում թշնամական հարվածների փարոսիկի դերից.Փաշինյան
- Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան