Հույս ունեմ՝ վաղը կունենանք դրական արդյուն․ Ռուբեն Մելիքյան
«Դժվար է ասել, քաղբանտարկյալների հետ կապված հարցերով որոշակի փոփոխություն զգում ենք միջազգային գործընկերների մասով։ Իրավիճակն այնպիսին է, որ հնարավոր չէ ակնհայտ բաները չտեսնել»,- այս մասին Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ պատասխանելով հարցին,թե այսօր ընդդիմադիր պատգամավորների երաշխավորությունն արդյո՞ք ազդեցիկ կլինի դատարանի որոշման կայացման համար։
Ըստ նրա՝ կներկայացվեն փաստարկներ, որոնք համոզիչ են։
«Թեև նախորդ անգամները ևս ներկայացրել ենք համոզիչ փաստարկներ, բայց, ցավոք սրտի, արդյունք չենք ունեցել։ Վերաքննիչ դատարանը ստիպված էր չափանիշը բարձրացնել և ասել՝ գիտեք, Առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործով ես ավելի բարձր չափանիշով կարող եմ քննել, թեև մի քանի սխալներ եմ արձանագրել, բայց դա հետևանք չի առաջացնում»։
Անդրադառնալով այսօր տեղի ունեցած նիստին, որի ընթացքում պետք է քննարկվեր նաև կալանքի ժամկետը երկարաձգելու կամ այն վերացնելու հարցը,ասաց․
«Այսօրվա նիստի ամենահետաքրքիր և տարօրինակ հատվածն այն էր, որ մենք չսկսեցինք կալանքի հարցը քննարկել։ Եթե մենք սկսեինք կալանքի հարցը քննարկել, հիմա ավարտել էինք։ Իսկ այն հարցերը, որոնք քննեց դատարանը, որևէ իրավաչափ շահով արագ քննելու որևէ անհրաժեշտություն չկար։
Փաստաբանը տեղեկացրեց, որ վաղը ևս կներկայացնեն հավելյալ փաստարկներ․ « Չեմ կորցնում լավատեսությունս, հույս ունեմ՝ վաղը կունենանք դրական արդյունք»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը
- Աշոտյանը՝ դատավորին. Այդ փաստը Ձեզ էլ պետք է խրտնացնի, ջղայնացնի, ոնց որ ինձ