Ինչ-որ մի տեղ մեր նահանջը պետք է կանգնի, Աստված տա, դա լինի Ոսկեպարում․ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
«Ամեն մեկս մեր տեղում աշխատում ենք, որպեսզի խրամատները, մեր սահմաններն ապահով լինեն։Այստեղ եկել ենք, որպեսզի ձեր ձեռքը բռնենք և ասենք ՝շնորհակալություն, պատրաստ ենք այստեղ լինել նաև ֆիզիկապես»,- այս մասին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղացիների հետ հանդիպմանն ասել է Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Եկել ենք՝ ոչ թե մեզ ցույց տալու, այլ ձեզ մենակ չզգալու համար, որ Բագրատ Սրբազանն իրեն մենակ չզգա։ Ես քանիցս ասել եմ՝ սա միայն ոսկեպարցու հարցը չէ, շվանիձորցու, Ամասիայի ամենավերջին գյուղի գյուղացու հարցն էլ է, ցանկացած հայի հարց է։ Այս պահին ֆրոնտն այստեղով է անցնում, ուրեմն մեր ջանքները պետք է կենտրոնացնենք այստեղ։ Այստեղ լուծեցինք, անցնելու ենք հաջորդին։ Ինչ-որ մի տեղ մեր նահանջը պետք է կանգնի, Աստված տա Ոսկեպարում մեր նահանջը կանգնի»։
Սրբազանը կոչ արեց ոսկեպարցիներին ՝ հավատքը չկորցնել։
«7-րդ դարի եկեղեցին այստեղ կանգնած աղաղակում է՝ ինձ մենակ չթողնեք։ 7-րդ դարից կանգնած պահում եմ , ինձ չթողնեք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան