ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տարբեր պետություններից և միջազգային կառույցներից հատկացվել է 109 մլն դոլար. Տիգրան Խաչատրյան
«ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության զգալի մասը հատկացվել է ԿԽՄԿ-ից, ՄԱԿ-ի Փախստականնեի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակից կամ օտարերկրյա պետությունների զարգացման գործակալություններից»,-խորհրդարնում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ հայտարարված աջակցության ընդհանուր գումարը կազմել է մոտ 109 մլն դոլար:
«Եվրամիությունը և որոշ օտարերկրյա կառավարություններ ցուցաբերել են ուղիղ բյուջետային աջակցություն 17 միլիոն դոլարի չափով: Եվս 16 միլիոն դոլար հատկացվել է Համաշխարհային բանկին՝ բյուջետային աջակցության վարկերի արտոնյալությունը բարձրացնելու նպատակով»,-հայտնեց Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստան են ուղարկվել նաև սնունդ, դեղորայք և անհրաժեշտ կենցաղային պարագաներ:
Հարակից հրապարակումներ`
- Մենք նման ընտանիքներին կտանք բնակվելու իրավունք՝ առանց սեփականության իրավունքի. Տիգրան Խաչատրյանը՝ բռնագաղթածների մասին
- Երևանում Արցախից բռնագաղթածների նախաձեռնությամբ ընթանում է «Վըսկե ծերքեր» փառատոնը