Փաշազադեն ասել է, թե որ դեպքում Գարեգին Երկրորդին կհրավիրեն Բաքու հոգևոր առաջնորդների հանդիպմանը
«Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցությունը Բաքվում այս տարեվերջին նախատեսված հոգևոր առաջնորդների հանդիպմանը հնարավոր կդառնա, եթե նա փոխի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում»,- այս մասին լրագրողներին ասել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն:
Նա հայտարարել է, որ «հայկական եկեղեցին, չցանկանալով ճանաչել Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք, ռևանշիզմ է քարոզում»։
«Եթե հայկական եկեղեցին փոխի իր դիրքորոշումը՝ ճանաչելով Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք, մենք կարող ենք նրանց հրավիրել կրոնական առաջնորդների հանդիպմանը»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին