ԼՂ նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչներ չեն ուզում հրաժարվել Հայաստանում թշնամական հարվածների փարոսիկի դերից.Փաշինյան
«Հայաստանի պետականության դեմ ուղղված անկատար սցենարի չիրագործման պատճառ է նաև այն, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները չներքաշվեցին օտար օրակարգերի իրագործման մեջ»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ վերջին տարիներին նրանց այս նպատակի համար էին պատրաստում՝ նույնիսկ միչև վերջին վայրկյանը հիբրիդային և ուղիղ միջոցներով ատելություն փորձելով սերմանել Հայաստանի կառավարության և պետականության նկատմամբ, բայց հարգանքի և գնահատանքի տուրք է պետք մատուցել ԼՂ բռնի տեղահանվածներին, որ նույնիսկ ողբերգության գագաթնակետին դրսևորեցին բացառիկ պետական մտածողություն։
«Նույնը, ցավոք, չենք կարող ասել Լեռնային Ղարաբաղի նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչների մասին, ովքեր կարծես չեն ուզում հրաժարվել Հայաստանում թշնամական հարվածների փարոսիկի դերից։ Բայց այս թեմայով նոր ասելիք չունեմ, ասել եմ ու կրկին ասում եմ՝ Հայաստանում չի կարող լինել երկրորդ կառավարության, Հայաստանում կա մեկ կառավարության և այդ կառավարությունը նստած է այս այս դահլիճում, Հայաստանում կա մեկ Ազգային ժողով և այդ Ազգային ժողովը նստած է այս դահլիճում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի իշխանության որևէ գործողություն չի կարող վտանգ ներկայացել ՀՀ համար. Մետաքսե Հակոբյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
- Որոշ լրատվամիջոցներ փորձում են արատավորել նախագահ Սամվել Շահրամանյանի բարի համբավը.Արցախի տեղեկատվական շտաբ
- Սամվել Շահրամանյանը հրավիրվել է հարցաքննության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան