Փաշինյանը բորբոքվեց ադրբեջանցիների իրավունքների համար՝ «հայ կինը ու ադրբեջանցի կինը նույն օրը հղի են եղել»
«Խաղաղությունն այնքան հեռու է այսօր, ինչքան անցյալ տարի այս օրերին, թուրքերը մեր տարածքում են, ինչպես անցյալ տարի այս օրերին, տարածքները զիջելու մասին խոսում եք դուք, առանց հայելային պահանջ ներկայացնելու։ Մեկ տարվա ընթացքում ձեր քաղաքականությունը մեր պետությանը որևէ դրական արդյունք տվե՞լ է, թե՞ ոչ»։ Ազգային ժողովում այս հարցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ուղղեց Նիկոլ Փաշինյանին։
Նա նաև մեջբերումներ արեց Կազանի փաստաթղթից ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կազանի փաստաթղթում տենց գրած էր, Կազանի փաստաթղթի ժամանակ դուք իշխանություն էլ էիք, ընդդիմություն էլ էիք, լուծեիք։ Լուծեիք եղբայր, ո՞վ էր ձեզ արգելել։ Կազանի փաստաթուղթը, որ եղել է, ես կամ բանտում եմ եղել, կամ բանտից նոր դուրս եկած։ Ո՞վ էր խանգարում ձեզ, լուծեիք։ Լուծեիք 2011-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 15-ն, 16-ին այնպես անեիք, որ պատերազմ չլիներ, պատերազմից շատ ուժեղ խուսափոխներ էիք։ 2008-ին, 2007-ին, ..., 1999-ին, 98-ին լուծեիք։ 98 թվականի իշխանության էիք, լուծեիք եղբայր»։
Գնալով Փաշինյանը սկսեց բորբոքված տոնով բացատրել ադրբեջանցիների իրավունքները «Լեռնային Ղաևաբաղում», բա թե՝ հայ կինը ու ադրբեջանցի կինը նույն օրը հղի են եղել, հետո ադրբեջանցին գնացել է, ուրիշ տեղ է ծննդաբերել... (տեսանյութում այս հատվածը՝ 5։00 րոպեից)։
Ու ոչ ոք չհիշեցրեց Փաշինյանին, կամ ավելորդ գտավ հիշեցնել, թե քանի-քանի արցախցի հղի կանայք պարևզապես չեն կարողացել ծննդաբերել ադրբեջանցիների հայասպան քաղաքականության պատճառով։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը Փաշինյանին հանձնարարել է խաղաղ կարգավորել Հայաստանի կապիտուլյացիան
- Ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում դրա լուծոմը հեռացումը, ընտրությունները, նոր կառավարությունն է. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին
- Տարբերակները քննարկվում են. Փաշինյանը՝ ստեղծագործական միությունների շենքերի մասին
- Սուրենյանց. Փաշինյանը խոստովանում է, որ անգամ միակողմանի և նվաստացուցիչ զիջումները խաղաղություն չեն երաշխավորելու
- Մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի հետ. Փաշինյան
- 2022 թ.-ին հասկանալի դարձավ, որ 1996-98 թվականներին մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան. Նիկոլ Փաշինյան
- ԼՂ նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչներ չեն ուզում հրաժարվել Հայաստանում թշնամական հարվածների փարոսիկի դերից.Փաշինյան
- Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար. Նիկոլ Փաշինյան
- Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից, բայց դա չի երաշխավորում, որ ՀՀ-ի վրա նոր հարձակում չի լինի. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան