Տարբերակները քննարկվում են. Փաշինյանը՝ ստեղծագործական միությունների շենքերի մասին
«Հնարավոր չէ այնպիսի սցենար, որ նկարիչները զրկվեն իրենց տնից։ Հնարավոր է այնպիսի սցենար, որ ոչ միայն Նկարիչների միությունը, այլև բոլոր նմանատիպ կազմակերպությունները զրկվեն կամայական ձևով այդ շենքերը վաճառքի հանելու հնարավորությունից»,-Ազգային ժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով գլխավոր դատախազության՝ «Հայաստանի նկարիչների միության», նաև «Հայաստանի գրողների միության» շենքերը պետականացնելու նախաձեռնության մասին հարցին։
Նա նշեց, որ այս պատմությունը ծագել է այն բանից հետո, երբ, եթե չի սխալվում, «Սպարտակ» մարզադաշտը վաճառվում էր։
«Բնականաբար, հետաքրքրվեցի այդ հարցով, փորձեցի հասկանալ՝ ինչ պատմություն է։ Հասկացա, որ կոմերցիոն վաճառք է տեղի ունեցել, որովհետև տարածքը պատկանում է մարզական միություններից մեկին, և մենք իրավական վերլուծություն արեցինք և տեսանք, որ կա մեծ պրոբլեմ. Խորհրդային միության ժամանակ մարզական և ստեղծագործական միությունների գույքը ավտոմատ կերպով համարվել է ինչ-որ ընթացակարգերով այդ միությունների սեփականությունը, մինչդեռ եղել է հայկական խորհրդային սովետական հանրապետության սեփականությունը, այսինքն՝ պետության սեփականությունը։ Դա տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումով և այսօր այդ հարցը պետք է լուծենք»,- ասաց Փաշինյանը։
Նա կրկնեց, որ հնարավոր չէ նկարիչները զրվեն իրենց շենքից, ստեղծագործական միությունները զրկվեն այդ շենքերից որևէ իմաստով, որովհետև կարող է նաև լուծում լինի՝ տրվի անհատույց օգտագործման, անժամկետ, այսինքն տարբերակները քննարկվում են։
Նա նաև կոչ արեց նկարիչներին. «Այսօր ՀՀ-ում կառուցվում է 55 հազար բնակարան, որոշակի ծրագրեր ունեցեք, որ այդ բնակարանների պատերին կախվեն հայաստանցի նկարիչների նկարներ»։
Հարակից հրապարակումներ`
- Տեղի ունեցողն անհանգստացնող է, լուրջ վտանգներով հղի երկրի հոգևոր-մշակութային կյանքում. Գրողների միություն
- Անհանգստացած եմ Նկարիչների միության հետագա ճակատագրով. Սուրեն Սաֆարյան
- Հենրիկ Էդոյան. Սա իրավաբանական հարց չէ, այս ամենը հեռագնա նպատակներ ունի և ուղղված է ստեղծագործական միությունների դեմ
- Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան