Ալիևը Փաշինյանին հանձնարարել է խաղաղ կարգավորել Հայաստանի կապիտուլյացիան
Ինչը և անում է Փաշինյանը։
Թե բա՝ Տավուշից այսքան, նախկինում ինչ վերցրել են՝ իրենց... Ինչ անի խեղճ Նիկոլը՝ ոչ Ռուսաստանը, ոչ Եվրոպան չուզեցին ու չեն ուզում կռվել ադրբեջանի դեմ, որ Հայաստանը ինքնիշխան տիրապետի իր տարածքը Երկրագնդի վրա։
Նախանձները։
Բայց ստոպ, կեցցե՝ Եվրոպայից դեռ չենք նեղանում։ Կնեղանանք վերջում, երբ Արցախի օրը ընկնի Հայաստանը։ Ու այդ ժամանակ Փաշինյանը կազյոլ կդարձնի նաև Եվրոպային։
Թեպետ՝ եթե մտմտանք, Եվրոպան այսօր արդեն կազյոլ է, ոչ՝ քավության նոխազ իմաստով։ Թուրքիային վստահելով տարածաշրջանում ռուսներից ազատման միսսիան, Եվրոպան կարծում է, ինչպես և որոշ կազյոլ հայեր՝ Արցախը ինքնակամ ադրբեջանին տալու պահով, թե կզբաղեցնի Թուրքիային տարածաշրջանում Հայաստան-ադրբեջան խաղալիքներով ու նա աչք չի գցի Եվրոպայի վրա։ Պառդոն, շաղման՝ դու էլ ուռա։
Ու քանի որ արևմտյան միսսիային Հայաստանի մասնակցությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու մեջ է, և Եվրոպային, և Թուրքիային, և ուրեմն՝ ադրբեջանին պետք է, որ Նիկոլը Հայաստանը հանձնի առանց կռվի։
Առանց կռվի, բայց՝ անպայման հանձնի։
Եվրոպային՝ որ ժամանակ շահի, թեկուզ՝ անձնուրաց Հայաստանի գնով, Թուրքիային՝ պարապ վախտի խաղալիք, ադրբեջանին՝ ոչ ոք լինելու կեմպլեքսներից ազատվելու համար։
Իսկ ինչու առանց կռվի՞։
Որպեսզի հանկարծ Հայաստանը չմտքափոխվի ու Ռուսաստանի հետ նոր պայմանագրեր կնքի։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից, բայց դա չի երաշխավորում, որ ՀՀ-ի վրա նոր հարձակում չի լինի. Փաշինյան
- Իսկ հիմա յո յերթաս, զինվոր
- Կդիմանա՞նք եվրոփողին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան