Ուրբաթ օրը Մատենադարանի դահլիճում կքննարկվի ակադեմիական քաղաքի ծրագիրը. ԿԳՄՍ նախարար
«Հիմա մենք գտնվում ենք ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման փուլում, որը պետք է վերջնականացվի մինչև հունիս»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին։
Նա տեղեկացրեց, որ վաղը պատրաստվում են ընդունել գերմանական GMP ընկերության ճարտարապետներին, որոնք գտնվելու են Հայաստանում, քննարկելու կատարված աշխատանքները։
«Պետք է տեղեկացնեմ, որ ուրբաթ օրը նախատեսում ենք ծրագրի այս պահին արդեն պատրաստ և մշակված տարբերակի ներկայացում հանրային ավելի լայն շրջանակի, որը կիրականացնենք Մատենադարանի դահլիճում»,-ասաց նախարարը՝ տեղեկացնելով որ այնտեղ հրավիրված են բուհական գիտական հանրույթի ներկայացուցիչները և նրանք հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել, թե՛ նախագծող ընկերութանը, թե՛ նախարարությանը, թե՛ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին։
Նա ասաց, որ ակադեմիական քաղաքի կառուցման փուլը նախատեսվում է սկել 2025 թվականից։
«Այդ տրամաբանության մեջ 2030 թվականին կունենանք այստեղ սովորող առաջին ուսանողներին և խոսքը գնում է արվեստների, տեխնոլոգիական, սպայական և կրթական համալսարանների ուսանողներին»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
- Սարքեք, ես դեմ չեմ, ձեր ակադեմիական քաղաքը
- Եզակի ու թանկարժեք սարքավորումների աշխատանքը լրջորեն վտանգված է. Ահազանգել են Ժաննա Անդրեասյանին
- Վահագն Չախալյան. Ոչ միայն Ժաննա Անդրեասյանին, այլև իրեն նշանակողին ենք ուղարկելու իրենց արժանի տեղը
- Վազգեն Պետրոսյան. Կլինի այնպիսի հարված, որ Ժաննա Անդրեասյանը կգնա տուն
- 7-րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել Ժաննա Անդրեասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան