Բուժաշխատողների անհատական լիցենզիան ու կոռուպցիոն ռիսկերը. Մասնագետի առաջարկը
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն առաջարկ է հնչեցրել բուժաշխատողների անհատական լիղենզավորման մասին, ինչը, ըստ նրա, թույլ կտա խուսափել կոռուպցիոն ռիսկերից։
Նա գրում է.
«Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու համար ավագ բուժաշխատողները, որպես ֆիզիկական անձինք, պետք է ստանան անհատական լիցենզիա՝ անկախ նրանց աշխատանքի վայրից, իսկ կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձինք՝ անցումային անհատական լիցենզիա:
Անհատական լիցենզիան և անցումային անհատական լիցենզիան տրամադրվում է կենտրոնացված քննության հանձնման արդյունքում: Կենտրոնացված քննության կազմակերպման և իրականացման կարգը, կենտրոնացված քննության արդյունքների բողոքարկման կարգը, կենտրոնացված քննություն իրականացնող քննական հանձնաժողովի ձևավորման կարգը, աշխատակարգը և անհատական կազմը սահմանում է լիազոր մարմինը:
Լիազոր մարմնին, այսինքն ՀՀ առողջապահության նախարարությունը, առաջարկում եմ մրցույթային հանձնաժողովը կազմել բացառապես մասնագիտական ասոցացիաների և անկախ առողջապահական բնագավառի հասարակական կազմակերպությունների անդամներից, սահմանել հանձնաժողովների գործունեության ժամկետներ՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար ( չկրկնել ռողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության մրցութային հանձնաժողովների կազմման պրակտիկան, երբ հանձնաժողովի անդամության թեկնածուների ցանկը հաստատվել է լիազոր մարմնի կողմից ու այլևս ոչ մի հասարակական կազմակերպության մասնակցություն մերժված է, քանի որ արդեն կան անժամկետ «ընտրվածները»....)
Մնացածի մասին ՝ հաջորդիվ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան