Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում․ կա վիրավոր
Օրեր առաջ՝ ապրիլի 5-ին կրակոցներ են հնչել Երևանում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22։30-ից միչև 22։50-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի փողոցի 35 շենքի հարակից բակում մի խումբ անձանց միչև վիճաբանություն է տեղի ունեցել որի ժամանակ տարբեր զինատեսակներից կրակոցներ են հնչել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 13 հատ «Կալաշնիկով» ինքնաձիգի 5.45 մմ և 3 հատ «Մակարով» տիպի ատրճանակի 9մմ տրամաչափի կրակված պարկուճներ: Դեպքի փաստվ Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր. օր. 297 հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով, իրավապահների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 5-ի ժամը 16։30-ին Երևան քաղաքի Խորենացի փողոցի 24 հասցեի մոտ Երևանի բնակիչներ 32-ամյա Դավիթ Խաչատրյանը և 30-ամյա Սարգիս Խաչատրյանը վիճաբանել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել վերջինիս, որից հետո Կ.Հովհաննիսյանն իր ընկերներ Երևանի բնակիչ 27-ամյա Ստեփան Սարգսյանի, Երևանի բնակիչ 26-ամյա Միքայել Կալաչյանի, 28-ամյա Հայկազ Սարգսյանի իր կողմից շահագործվող «Kia» մակնիշի ավտոմեքենայով, Երևանի բնակիչներ 24-ամյա Նարեկ Բեգոյանի, 30-ամյա Զեբիկ Զախարովի, 21-ամյա Արմեն Գալստյանի, 23-ամյա Գագիկ Բեգլարյանի, 27-ամյա Սերյոժա Պողոսյանի, Արթուր Սիմոնյանի, հետ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում Շիրակի փողոցի 35 հասցեի մոտ նկատել են Դ.Խաչատրյանին։
Նրա հետ եղել են վերջինիս ընկերներ Երևանի բնակիչներ 30-ամյա Սարգիս Խաչատրյանը իր կողմից շահագործվող «Mazda» մակնիշի ավտոմեքենայով, 28-ամյա Դավիթ Ղուշչյանը, 33-ամյա Նարեկ Ավետիսյանը իր կողմից շահագործվող «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենայով, 35-ամյա Մանուկ Պետրոսյանը իր կողմից շահագործվող «Toyota» ,մակնիշի ավտոմեքենայով, 35-ամյա Արսեն Աբրահամյանը, 37-ամյա Գևորգ Հակոբյանը, 37-ամյա Վլադիմիր Գասպարյանը, 39-ամյա Ռոման Սարգսյանը, 35-ամյա Նազարեթ Աղազարյանը, 33-ամյա Ժորա Կիրակոսյանը իր կողմից շահագործվող «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով, 30-ամյա Կոլյա Նահապետյանը իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, 31-ամյա Արմեն Մկրտչյանը իր կողմից վարած «Bentli» մակնիշի ավտոմեքենայով, 33-ամյա Գոռ Իսրայելյանը գտնվելով նշված հասցեում, իսկ Կ. Հովհաննիսյանի ընկեր Ստեփան Սարգսյանը լինելով իր կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենայի առջևի աջ նստատեղում մեքենայի միջից իր մոտ պահվող ատրճանակով կրակել է Դ. Խաչատրյանի և վերջինիս ընկերների ուղղությամբ, որից հետո Դ. Խաչատրյանի ընկեր Մ․ Պետրոսյանն իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ և մարմնական վնասվածք պատճառել Ս. Սարգսյանին:
Կ.Հովհաննիսյանի և նրա ընկերների հեռանալու ընթացքում Գոռ Իսրայելյանն իր մոտ եղած «ԱԿ» ինքնաձիքից կրակոցներ է արձակել Կ.Հովհաննիսյանի և նրա ընկերների ուղղությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական ու քննչական համատեղ միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց, հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին