ԱԺ-ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը
Հայաստանի ազգային ժողովը չընդունեց ընդդիմության նախաձեռնած՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ քննարկման արդյունքով առաջարկված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծով վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ նախագիծն իրենց խմբակցությանը փոխանցվել է փակ նիստից 1-2 ժամ առաջ, իրենք հայտարարությունը կազմելու աշխատանքներին չեն մասնակցել:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջարկվող նախագծում սկզբունքային արձանագրումներ ու ձևակերպումներ կան: «Նկատի ունենալով, որ մեծամասնությունը չի քվեարկելու, տեղեկացնում ենք, որ այսօր այն կդրվի նաև պաշտոնական շրջանառության մեջ, մեծամասնությանը հնարավորություն կտրվի առավել ակտիվ աշխատել այդ նախագծի մասով»,-ասաց նա:
Հայտարարության նախագիծը քվեարկության ստացավ 31 կողմ, 1 դեմ ձայներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա