Այվազովսկու «Հարավային ափին» կտավը վաճառվել է 514 հազար ֆունտ ստեռլինգով
Ապրիլի 10-ին MacDougall's աճուրդի տունն անցկացրել է իր հերթական աճուրդը` «Փարիզի դպրոցը և այլ վարպետներ»: Ցուցադրված լոտերի թվում են եղել ռուս նկարիչների բազմաթիվ գործեր:
Աճուրդի գլխավոր լոտը եղել է համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Հարավային ափին» կտավը, որը ստեղծել է 1893 թվականին։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, փորձագետները նախնական այն գնահատում էին 400.000-600.000 ֆունտ ստեռլինգ։ Այն վաճառվել է 514 հազար ֆունտ ստեռլինգով։
Հարակից հրապարակումներ`
- «Առաջին անուններ» աճուրդում ներկայացված է Այվազովսկու կտավը
- Այվազովսկու կտավը MacDougall's աճուրդի թոփ-լոտն է
- Թեոդոսիայում գտնվող Այվազովսկու պատկերասրահը վերանորոգումից հետո կբացվի մարտի 14-ին
- Այվազովսկու կտավը վաճառվել է 92 միլիոն ռուբլով
- Աճուրդի տունը հերքել է, որ Այվազովսկու «Լուսնային գիշեր» գլուխգործոցը գողացված է
- Այվազովսկու կտավն աճուրդի կհանվի 100 մլն ռուբլով
- Այվազովսկին վերադարձավ Ազգային պատկերասրահի ցուցասրահներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան