Քաղաքական 17:05 11/04/2024 Հայաստան

Աշոտյանի կալանքի երկարաձգման արձագանքները. Որքան անխելք, այդքան հանդուգն

Այսօրվա դատական նիստում Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց ևս երեք ամսով երկարացնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանի կալանքի ժամկետը։ Որոշումը մեծ քննադատության է արժանացել քաղաքական, հասարակական գործիչների, փաստաբանների շրջանում։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգումը քաղաքական հաշվեհարդարի դրսևորում է, մանավանդ այն պարագայում, երբ ընդդիմադիր երկու խմբակցությունները կոնսոլիդացված դիմել էին՝ նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ:

Սա այն դեպքն է, երբ Արևմուտքի շահախմբերն իրենք թքած ունեն արևմտյան ունիվերսալ արժեքների վրա ու Փաշինյանի առաջ «կանաչ լույս» են վառել՝ Հայաստանում ռեպրեսիաներ իրականացնելու համար, իհարկե՝ հանուն իրենց աշխարհաքաղաքական շահերի
Հակառակ պարագայում, «եվրաինտեգրվող» Հայաստանում նման դատական ակտ չպետք է լիներ՝ Բրյուսելի ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումից հետո։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս 3 ամսով: Երկարացվեց ի հեճուկս 30 պատգամավորների երաշխավորությունների, 40 միլիոն գրավի առաջարկի ու փաստաբանների փայլուն ու հիմնավոր միջնորդությանը:

Անկեղծ կլինեմ` նիստին հետևելով տպավորությունս այն էր, որ խելք կունենան Աշոտյանի նամակագրություն, հեռախոսազանգ ու տեսակցություն սահմանափակելով տնային կալանք տալու համար, որով նրան մի կողմից կպահեն մեկուսացման մեջ, իսկ մյուս կողմից` կազատվեն այս «ծանրաքաշ» քաղբանտարկյալի «բեռից»:

Դանինգ-Կրյուգերի տեսությունը կրկին աշխատեց` որքան անխելք, այդքան հանդուգն»։

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է.

«Քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետի երկարացումն ուղիղ հետևանքն է ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ և ԵՄ բարձր ներկայացուցիչների կողմից Հայաստանում ժողովրդավարության, արդարադատության ու կոռուպցիայի վիճակի մասին կեղծ, կողմնակալ, կանխակալ, սխալ գնահատականների։

Նման գնահատականներով Հայաստանի եվրոպական ու ամերիկյան գործընկերները Հայաստանը նետում են բռնապետության գիրկը։
Նկարում դատավոր Վահե Դոլմազյանն է, ով մեկն է այն տխրահռչակ դատավորներից, որոնք հանձն են առել դատարանները ենթարկել քաղաքական  իշխանությանը»։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.

«Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների ազատությանը հասնելու համար Ազգային ժողովի 30 պատգամավորները ոչ թե պետք էր դատարանի երաշխավորագրեր ներկայացնեին, այլ սկսեին ՀՀ վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։

Անմեղ մարդուն կալանքի տակ պահող դատավորը պետք է հասկանա, որ դրանով ինքն է մեղք գործում, որի պատժից ոչ մի կերպ չի կարող խուսափել»։

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Արմեն Աշոտյանն այսօր ելույթում շատ հետաքրքիր ու առանցքային միտք հնչեցրեց։ Նա ասաց, որ ամբողջ ընդդիմության կողմից տրված երաշխավորության պայմանների խախտմամբ ինքը մեկ քայլով ամբողջ խորհրդարանական ընդդիմությունը կգլխատի։ Ավելին, այդպիսի պարագայում կստեղծվի հակասահմանադրական վիճակ, քանի որ խորհրդարանում կմնա միայն իշխանությունը։ Էլ ավելին, այդպիսի գործողությունն իր կողմից կլինի հենց իշխանության օգտին։

Պատկերացրեք, թե որքան մեծ արժեք էր իրենից ներկայացնում ամբողջ ընդդիմության երաշխավորությունը։ Տվյալ դեպքում դրա դիմաց կալանքն ընդամենը սովորական խափանման միջոց էր դառնում։

Դոլմազյան դատավորը մեկ շնչով մերժեց այդպիսի միջնորդությունը և լրացուցիչ անգամ հաստատեց, որ Աշոտյանի նկատմամբ կատարվողը բացառապես քաղաքական հետապնդում է և այդ կալանքն ունի մաիյն ու միայն մեկ նպատակ, այդ կալանքը միայն պատիժ է, ուրիշ ոչինչ։
Իշխանափոխությունից հետո այսպիսի որոշումները և դրանք ընդունած դատավորները պետք է դառնան մեծ քննության առարկա»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի, անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Դուք ուշացած եկաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք. Խաչատուրովը՝ դատավորին
«Դատական նիստը նշանակված էր ժամը 10-ին։ Այս կողմը, մյուս կողմը, նույնիսկ ձեր աղջիկը, ժամը 10-ին բոլորը եկել էին։ Նիստը սկսեց... 3-4 րոպե...
Աղբյուր` Panorama.am
11:40
Կառավարության խոտանված եթերով նիստում ԱԶԲ-ից հերթական՝ 45.3 մլն եվրո վարկը ներգրավեց առողջապահության համար
«Նախագծով առաջարկվում է Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով ներգրավել 45.3 մլն եվրո...
Աղբյուր` Panorama.am
11:17
Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ hարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Կառավարությունն այսօրվա նիստում112 քաղաքացու տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում 8 առանձին նախագծեր ընդունեց զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
11:13
Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ, ինչո՞ւ է նա հիշատակվում որպես մեղադրյալ. Արամ Վարդևանյան
«Նշված ձևակերպումն անհասկանալի է, մեղմ ասած, նաև ոչ իրավական»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուների գործով դատական նիստի...
Աղբյուր` Panorama.am
10:32
Նոր հրդեհի պատճառով Լոս Անջելեսը տարհանելու է ավելի քան 30 հազար մարդու
Լոս Անջելեսում մոտ 31 հազար  բնակիչներ պարտադիր տարհանման ծանուցումներ են ստացել «Հյուզ» նոր անտառային հրդեհի պատճառով: Այս...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ավելի անլուրջ և ոչ մի բանի մասին ընդդիմություն ՀՀ խորհրդարանի պատմության մեջ չի եղել. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե 4 տարի անց ընդդիմությունն իմացել է իր դիրքորոշման մասին։ «Բազմիցս եմ ասել,...
Աղբյուր` Panorama.am
10:04
Որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում. ՊԵԿ
Հարց 1 300 հազար դրամ շեմը ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի...
Աղբյուր` Panorama.am
10:01
Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիեւի հանդիպումը արժանի է ուշադրության. Քաղաքական մեկնաբան
«Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիևի հանդիպումը արժանի է ուշադրության»,-գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
09:48
Տավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն Հայաստանի հեռանկարն այս տարածաշրջանում. Աբրահամյան
«Իշխանությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանափակվում է «ռելիզային» կամ կցկտուր տեղեկություններով, ինչը պրոցեսի...
Աղբյուր` Panorama.am
09:47
Al Jazeera. Զինադադարից հետո Գազայում փլատակների տակից դուրս է բերվել 212 դի
Գազայի հատվածում հրադադարից հետո որոնողափրկարարական խմբերն ավերված տների փլատակների տակից դուրս են բերել 212 դի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:41
Կոբելևը կարծում է՝ Զախարյանը վաղ գնաց արտերկիր
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում նույնիսկ մեկ անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ Հունվարին հազիվ...
Աղբյուր` Panorama.am
09:18
Նպատակը Գագիկ Ծառուկյանի հեռացումն է ու ՀԱՕԿ նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրությունը.Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում կանխատեսում է, որ Գագիկ Ծառուկյանը կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից։...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}