Աշոտյանը ներկայացրեց 10-ական փաստ ու փաստարկ, թե ինչու չպետք է ինքը գտնվի կալանքի տակ
«Այս դատավարության շուրջ էմոցիան ու ներվը շատ է։ Խնդիրը նաև այն է, որ անազատության մեջ մարդ կա, որը տասը ամիս կտրված է իր ընտանիքից, անչափահաս որդիներից»,-ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանը՝ ելույթ ունենալով դատական նիստում։
Նա խոսքի սկզբում շնորհակալություն հայտնեց ԱԺ պատգամավորներին, որոնք դատարանում հաստատել են երաշխքիը, ինչպես նաև իր օրինապաշտ շարքային քաղաքացի լինելը։ Շնորհակալություն հայտնեց հարյուրավոր այն մարդկանց, որոնք դատարանից դուրս սպասում են դատավորի որոշմանը, տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք հետևում են իր դեմ ընթացող դատավարությանը, շնորհակալություն հայտնեց լրագրողներին։
Նրա խոսքով, Աշոտյանը դատական նիստում ներկայացրեց 10-ական փաստ ու փաստարակ, թե ինչու ինքը չպետք է գտնվի կալանք տակ։ Մինչ դրանք թվարկելը, նա մանրամասնեց՝ փաստի ու փաստարկի տարբերությունը։
«Հայաստանում մարդասպանների 73 տոկոսը գտնվում են ազատության մեջ, ես՝ անազատության։ Զավեշտ։ Ամեն չորս մարդասպանից 3-ն ազատ է, իսկ մենք նստած ենք։ Սա փաստարկ է։
Հաջորդը։ Տասը ամիս է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եմ, ապացուցել եմ, որ չունեմ պոտենցիալ օրինախախտ վարքի։ Անգամ սթրթեսի պարագայում իմ վրա չկա որևէ կարգապահական, բարեվարքային խնդիր այդհիմնարկում, չունեմ որևէ օրինախախտում, զանցանք։ Այսինքն խարատերիստական դրական է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից։ Իհարկե, խարատերիստակա չի տվել, բայց եթե զապրոս անեք, կարծում եմ՝ չի մեղանչի իրականության դեմ»,-մասնավորապես ասաց Աշոտյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան