Արշակյանն այստեղ չէ, բարձրախոսս չի անջատի. Արմենուհի Կյուրեղյան
Արշակյանն այստեղ չէ, բարձրախոսս չի անջատի և ասեմ, որ Վանաձորի պոլիկլինիկաներով անցել եմ և լավագույն դեպքում, եթե ինտերներտը կա, համակարգը ծանրաբեռնված չէ և բավարար կարողությամբ բժիշկը երբ գրում է մեկ դեղատոմս, ապա մեկ դեղի դհամար պահանջվում է 7-8 րոպե, խորհրդարանում հայտնեց «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղնյանը՝ դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Պատգամավորը հիշեցրեց, որ նախարարը հայտարարել էր, թե մեկ դեղատոմս գրելու համար բժշկից կպահանջվի 2 րոպե։
Կյուեղյանը նշեց, որ եթե մեկ հիվանդի համար մի քանի դեղատոմս է գրվում, ապա դրա համար պահանջվում է 10-15 րոպե և բացի դրանից բժիշկը թղթի վրա է գրում դեղատոմսը հիվանդին փոխանցելու համար, որովհետև հիվանդն այն պետք է ունենա։
Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, թե դրանով բժշկի ծանրաբեռնվածությունը ավելացնո՞ւմ են, թե ոչ։
«Սրանով մենք բժշկի ծառայությունները մատուցած հիվանդների թիվը պակասեցնո՞ւմ ենք, թե՞ ոչ, բարձրացնո՞ւմ ենք բժշկի ծանրաբեռնվածությունը և նախատեսո՞ւմ եք աշխատավարձերի բարձրացում։ Չէ որ մենք լուրջ ծանրաբեռնվածություն ենք ավելացնում բժշկի վրա՝ առանց աշխատավարձի բարձրացման»,-հարցրեց Պատգամավորը։
Անահիտ Ավանեսյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ նախկինում լրացվող թղթային տարբերակն ավելի շատ ժամանակ էր պահանջում՝ նաև այն մատյանում լրացնելու համար։
Ըստ Ավանեսյանի՝ էլեկտորնային դեղատոմսի դեպքում հիվանդի տվյալներն ավտոմատ գեներցավում է և բժշկին մնում է դեղերը դեղատոմսում լրացնել։
«Այն լավագույն դեպքում 2-3 րոպե է տևում և որոշակի հմտությունների բացակայության դեպում, այո, կարող է 7-8 րոպե տևել»,-ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ քրոնիկ հիվանդների դեպքում հաջորդ ամիս նույնը լրացնել պետք չէ։
Նա հայտնեց, որ նախատեսում են հիվանդների պատմագրերը նույնպես էլեկտրոնային դարձնեն և տարակուսեց, թե ինչու է բժիշկը հիվանդին թղթային դեղատոմս գրում։
Արմենուհի Կյուրեղյանը բացատրեց, որ թաղթային տարբերակի վրա բժիշկը գրում է, թե հիվանդը որ դեղը երբ և ինչ չափաբաժնով պետք է ընդունի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան