Մինչև հասանք Ստեփանակերտ, այդ մեքենայից մնացել էր «խ» տառը. Արշակյան
«Այսօր ընդդիմադիրները խոսում են ճաապարհների վատ որակի մասին՝ փոսեր կան, գծանշումներ չկան։ Եկեք քննարկենք՝ ընդհանրապես ճանապարհներ կարելի՞ էր կոչել այն, ինչ որ կար մինչև 2019 թվակաին մասշտաբային ծրագրերը, որոնք իրականացրեցինք»,- Ազգային ժողովում Հայաստանի կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Գորիսից Սիսիան էինք գնում, չգիտեինք՝ օդով ենք գնում, թե հողի վրայով։ Կամ Քառօրյա պատերազմի ժամանակ, հիշում եմ, մի քիչ էլ տեղումներ էին եկել, մինչև գնացինք, հասանք Ստեփանակերտ, այդ մեքենայից մնացել էր խ տառը։ Ինչի՞ մասին եք խոսում»,- ասաց նա։
Արշակյանը նշեց, որ Հայաստանում այսօր մեծամասշտաբ ծրագրեր են իրականացվում ենթակառուցվածքների ոլորտում։
Հարակից հրապարակումներ`
- Մի հատ տեղդ նստի, լսի՝ ինչ եմ ասում. Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականներն ակտիվացան
- Դուք բոլորով հրաժարական տվեք և նոր ընտրություններ տեղի կունենան, ինչո՞ւ չեք տալիս. Սիմոնյանը՝ ընդդիմությանը
- Տավուշցիները ձեզ են սպասում, մարդիկ անորոշության մեջ են. Ընդդիմադիր պատգամավորը՝ Փաշինյանին
- Հրաշք... Հայաստան եկած 90 հազար այթիշնիկից 75 հազարը գնացել է. Արթուր Խաչատրյան
- Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում հիշեցրեց՝ Հայաստանում պետական լեզուն հայերենն է
- Իշխանությունը երկիրը տանում է փլուզման ճանապարհով և դա անում է գիտակցված. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա