Շառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովի
Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ աշխարհահռչակ շանսոնյե, մեծանուն հայ Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունները շուտով հնարավոր կլինի լսել նաև սիմֆոնիկ կատարմամբ։ Այս մասին հայտնում են Ակբա բանկից։
«Շառլ Ազնավուրի հայտնի ու սիրված ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի աշխարհում գործող ամենահին՝ շուրջ 126 տարվա պատմություն ունեցող ձայնագրման ընկերության՝ աշխարհահռչակ «Դոյչե Գրամաֆոնի» պիտակով և եզակի ալբոմով՝ նվիրված Ազնավուրի 100-ամյա հոբելյանին։
Ազնավուրի մշակութային ժառանգությունը աշխարհին նորովի և յուրովի ներկայացնելու միջազգային նշանակություն ունեցող նախագիծը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ ֆինանսավորվել է Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին։
«Հայաստանում մեկնարկել է մեծանուն հայի՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ միջոցառումների շարք, և այդ շարքում շատ կարևոր միջոցառում կա։ Այդ միջոցառումը Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների նորովի ներկայացումն է՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ակբա բանկի Visa Բարերար բոլոր քարտապաններին, ովքեր անուղղակիորեն մասնակցում են նման նախագծերի ֆինանսավորմանը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Ազնավուրը 1992 թվականից մինչև իր մահը եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Այս ծրագիրը միայն երաժշտություն չէ, այն հավելյալ արժեք է ստեղծում. մենք հայտվում ենք երաժշտական բարձր տեղում, և այս ալբոմը բոլոր հնարավոր միջոցներով կտարածվի ամբողջ աշխարհում»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
«Մեծագույն պատասխանատվություն և պատիվ է «Դոյչե Գրամաֆոնում» ներկայացնել հայ կոմպոզիտոր Շառլ Ազնավուրին։ Սա մեծ ձեռքբերում է մեր արվեստի ու Ազնավուրի ժառանգության համար, որովհետև ներկայացնում ենք արտիստ, որով հպարտ ենք։ Շառլ Ազնավուրը հայ է, կոմպոզիտոր-հեղինակ, որը մոտիվացրել է սերունդներ։ Այս նախագիծը միավորեց մարդկանց, որոնք գաղափարակից էին։ Շնորհակալ եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ու Ակբա բանկին, որոնք շատ սեղմ ժամկետներում կանգնեցին նախաձեռնության կողքին, մենք դրա կարիքը շատ ունեինք և այս նախագծով կունենանք միջազգային որակի պրոդուկտ»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, ալբոմը հասանելի կդառնա երաժշտական բոլոր հարթակներում՝ դառնալով յուրահատուկ նվեր աշխարհի համար։
Ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են միջազգային արտիստներ։ Նախագծի մենակատարը ֆրանսիացի հայտնի թավջութակահարուհի Կամիլ Թոման է, ով իր թովիչ կատարումներով սիմֆոնիկ նվագախմբի հետ ստեղծագործություններին փոխանցել է ազնավուրյան էներգետիկան։ Ձայնագրման աշխատանքներին հրավիրյալ արտիստներից է նաև Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունին։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան