Շվեյցարիայում ավելի քան 130 հազար ստորագրություն է հավաքվել չեզոքության հանրաքվե անցկացնելու համար.
Շվեյցարիայի կողմից չեզոքության խստագույն պահպանման և ՄԱԿ-ի հավանության չարժանացած պատժամիջոցների արգելքի կողմնակիցները 132,780 ստորագրություն են հանձնել Դաշնային կանցլարիա՝ համազգային հանրաքվե անցկացնելու օգտին: Այս հարցը համաժողովրդական քվեարկության ներկայացնելու նախաձեռնողը Pro Suisse հասարակական կազմակերպությունն էր, որը հենվում է երկրի ամենամեծ քաղաքական ուժի՝ աջ պահպանողական Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության (SPP) աջակցության վրա։
«Կարևոր է, որ Շվեյցարիայի չեզոքությունը հստակորեն ամրագրվի դաշնային Սահմանադրության մեջ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է SNP-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է իր կայքում: Կուսակցությունը ողջունել է ստորագրաթղթերի փոխանցումը Դաշնային կանցելարիաթ, որը կարևոր փուլ է հանրաքվեի նախապատրաստման քարոզարշավում։ SNP-ն իր հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրել «չեզոքությունը թուլացնելու միտումնավոր փորձերի վրա», որոնց թվում նշել է «ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը, ԵՄ պատժամիջոցների միակողմանի ընդունումը, մասնակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և անուղղակի զենքի մատակարարումները պատերազմող կողմերին»:
Այս արտաքին քաղաքականությունը նշանակում է, որ «Շվեյցարիան այլևս չի ընկալվում որպես չեզոք պետություն և, հետևաբար, բացակայում է հակամարտող կողմերի վստահությունը»:
«Շվեյցարիան պետք է ևս մեկ անգամ պետք է խստորեն հետևի իր հավերժական և ռազմական չեզոքությունը», որը «խաղաղություն բերեց շվեյցարացիներին և փրկեց երկիրը ներքին պառակտումից»,-հայտնել է SNP-ն։
Շվեյցարական օրենսդրության համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հարցը ժողովրդական քվեարկության դնելու համար անհրաժեշտ է 100 հազար ստորագրություն, սակայն Pro Suisse-ը դրանք հավաքել է ռեզերվով։ Հանրաքվեն տեղի կունենա ստորագրությունների ստուգումից և այլ իրավական ընթացակարգերից հետո։ Դա կարող է տևել, ըստ մասնագետների, մոտ երկու տարի:
Շվեյցարիայում 2022 թվականի նոյեմբերից տեղի է ունենում Pro Suisseի նախաձեռնած ստորագրահավաքը՝ չեզոքությանը խստորեն պահպանելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար, այդ թվում՝ Ուկրաինայի իրադարձությունների լույսի ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Հեռացեք, այստեղ կոմֆորտի զոնա չկա ձեզ համար. Շվեյցարիայի հայ համայնքը դիմավորեց Զարեհ Սինանյանին
- Չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակները կհանդիպեն Շվեյցարիայում
- Շվեյցարիայում «Սպանեք Էրդողանին» պաստառը բռնողների դեմ դատ է սկսվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա