Ռուբեն Մելքոնյան. Իրական Թուրքիան ճանաչելը բառիս բուն իմաստով ազգային անվտանգության խնդիր
Հայաստանցի թուրքագետների մեր խումբը գրել է «Թուրքիայի պատմություն. հարյուրամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թթ.» նոր մենագրությունը։
Ինչպես ներկայացնում է գրքի համահեղինակ, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, գրքում մենք ոչ միայն մանրամասն ներկայացվում է Թուրքիա պետության ստեղծման ու զարգացման հիմնական փուլերը, այլև դրա վարած տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները։
«Դժվար է գտնել որևէ այլ պետություն, Հայաստանից բացի, որը դատապարտված է սեփական անվտանգության և բարօրության համար հնարավորինս խորը և լիարժեք ճանաչել Թուրքիա պետությունը։
Առանց թուրքական պետության էությունը հասկանալու հնարավոր չէ արդյունավետ կերպով դիմադրել դրանից եկող բոլոր տեսակի սպառնալիքներին։ Իրական Թուրքիան ու վերջինիս տարածաշրջանային քաղաքականությունը չհասկանալը հանգեցնում է մեծագույն աղետների։
Այսօր էլ մեզ փորձում են համոզել, որ Թուրքիայից եկող սպառնալիք չկա, իսկ եղածին էլ պետք է չդիմադրել։ Ուստի Թուրքիան ճանաչելը մեր հանրության ու ազգային էլիտաների համար առաջնահերթություն է»,-գրել է նա։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ ընդգծում է.
«Ինքնախաբեությունը` դրական թե բացասական շեշտադրումներով, հավասարապես քննադատելի երևույթ է. հարցը ավելի սուր է դառնում, երբ վերաբերվում է քո պետության և ազգի գոյութենաբանական իրական կամ տեսական սպառնալիքներին: Ուստի, իրական Թուրքիան ճանաչելը բառիս բուն իմաստով ազգային անվտանգության խնդիր է: Իսկ իրական Թուրքիան կարող են իմանալ և հասարակությանը ներկայացնել մասնագետները` թուրքագետները, ինչը և արել են սույն գրքի շրջանակներում: Գիրքը ընդգրկում է Թուրքիայի պատմությունը ստեղծումից ընդհուպ մինչև 2023 թվականը և իր նման ընդգրկումով առաջինն է հայկական իրականության մեջ»։
Գրքի շնորհանդեսը, ըստ հեղինակների, կլինի շուտով։