Երբ ԱԺ-ում քպ մանուկը բերանից թռցնում է իր ճշմարտությունը
Քպական Վահագն Ալեքսանյանն ասում է եկեղեցին ստում է, թե մենք ուզում ենք Տավուշի մարզից Ադրբեջանին տարածք զիջել։
Քպական Հովիկ Աղազարյանն ասում է՝ Ադրբեջանին ենք տալու էն, ինչը իրենցն է։
Փաստորեն՝ այս սկզբունքով են «սուտ» բռնում։
Քպական Ալեն Սիմոնյանն ասում է ընդդիմությանը՝ հայ եք, վեր կացեք, ՌԴ ներկայացուցչին բան ասեք։ Հետո թե՝ 4, 5 պատգամավոր եք եղած-չեղած։
«Պատիվ ունեմ»-ին է ասում։
Ինչ ասեմ, ինչու եք գնացել, նստել քպ-ի հետ ԱԺ-ում, որ Ալեն Սիմոնյանը, ով այնքան ռիսկ չունի, որ ուղղակի իրեն դավաճան ասողի վրա թքի (ենթադրենք սիրտը վառվեց այդ բառից), ձեռքերը բռնել է տալիս, նոր է թքում,... այդ Ալեն Սիմոնյանը ձեզ հաշվի որպես 4,5։
Դուք եք մեղավոր, վաղուց եմ ասել։ Քպին խոսեցնողը դուք եղաք։
Քպական Հակոբ Արշակյանը գաղտնի պատմում է «բարեկամ երկրի» մի խոսակցության մասին, թե՝ ուզում են մի քանի տասնյակ հազար ուսանող ուղարկել Հայաստան։ Ինքն էլ ասել է՝ այդքան տեղ չունենք։
Ասում է՝ դրա համար ենք ուզում ակադեմիական քաղաք սարքել, որ այն դառնա ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ուսումնական կենտրոն։
ՔՊ-ն երեկ ասում էր բարեկաման երկիր չկա, որ պատերազմ լինի, մենակ կմնանք։ ՔՊ-ն այսօր ասում է՝ բարեկամական երկրից ուսանողներ են ուզում ուղարկել։
Վրաստանի՞ց։
Թուրքիայի՞ց։
Ադրբեջանի՞ց։
Իրանի՞ց։
Թե՞ մեր տարածաշրջանը հասել է Հնդկաստան։ Այդ ինչ երկրի մասին է, որ Արշակյանը անունը գաղտնի է պահում։
Թե՞ Դիլիջանի միջազգային դպրոցը կոկորդներին է մնացել, ուրիշ բան են ուզում։ Հիմնադիրը Բաքվի բանտում է, չէ՞։
ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը ասում է իբր շանս չունեինք 2020 թվի պատերազմում հաղթելու։
Կատուս ուտի ձեր «շանսը»։
Այսօր էլ շանս չունե՞ք, որ բանակում պատանիներին 48 օր պահում եք առաջնագծում հերթապահ՝ առանց հիգիենայի տարրական պայմանների, առանց բժշկի դիմելու հնարավորության, առանց զինվորին հանգստանալու հնարավորություն տալու։
Ծնողները ահազանգում են, զրո արձագանք, զրո տեղից շարժվել։
Շանս չունե՞ք, թե դիտմամբ եք անում, որ զինվորին էլ, ծնողին էլ, բանակն էլ ուժասպառ անեք։
Ի դեպ՝ քպ-ն այնքան «անկեղծ» է, մանկան նման, հենց բերանը բացում, իր ճշմարտությունն է ասում։ Ուղղակի լսել է պետք կարողանալ։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Ծնողներն ահազանգում են՝ որոշ մարտական դիրքերում 38 օր է հերթափոխ չի եղել, երեխեքը դիրքերում հիվանդանում են
- Տավուշի հետ կապված իշխանության հայտարարությունները բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանն են ուղղված. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը դիտարկվում է Իրանի դեմ Իսրայելի հետ դավադիր համաձայնություններ ունեցող. Ոսկանյան
- Սարքեք, ես դեմ չեմ, ձեր ակադեմիական քաղաքը
- Հորդորում ենք իշխանություններին՝ հրաժարվել պարտվողական մտայնությունից և դրանից բխող կործանարար քայլերից․ Գերագույն Հոգևոր Խորհուրդ
- Պարտվողականությունը Փաշինյանի, ՊՆ, ԱԳՆ, ՄԻՊ՝ երեկվա լեզվատրամաբանությունում
- Մեր տղաները ամեն դիրքի համար կյանք են տվել, բայց իրենք դավաճանված են եղել, գլխավոր դավաճանը գլխավոր հրամանատարն է. Զոհված զինծառայողի հայր
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա