Սկսում ենք ՀՀ գլխավոր դատախազություն պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը. Ոսկեպարցի
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքայն ուղերձ է հրապարակել, որում հայտնում է.
«Ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին և Արարատ Միրզոյանին երկու օր ժամանակ էինք տվել, որ նրանցից որևիցե մեկը այցելի Ոսկեպար և բնակիչներին տա բացատրություն՝ ինչ հիմքով են ԵՄ դիտորդները ՀՀ սուվերեն տարածքի բազմաթիվ հատվածներ դիտարկել ադրբեջանական ու շրջացնել։
Լրացել է երկու օրը, նրանցից ոչ մեկը չի այցելել Ոսկեպար, հետևաբար, մենք սկսում ենք ՀՀ գլխավոր դատախազություն պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը»։
Հարակից հրապարակումներ`
- Որոշ հոգևորականներ շոու-պատարագներ են անում Ոսկեպարի եկեղեցում. Փաշինյան
- Ոսկեպարցիները կդիմեն Դատախազություն,եթե երկու օրից Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը չներկայանան