19-ամյա զինծառայողը «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել «Ճամբարակ» բժշկական կենտրոնից, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։ Այդ մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Հիվանդանոց է մեկնած ոստիկանները պարզել են, որ հրազենը լիցքավորելու ընթացքում պատահաբար իր ոտքին կրակելու հետևանքով «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Տիգրան Չ-ն է, որը ժամկետային զինծառայող է։
Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հարակից հրապարակումներ`
- Հրազենային վիրավորման հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայողը
- Գարիկ Գալեյանը 44 օրյա պատերազմում ծանր վիրավորվել է գլխում մինչև հիմա բեկորներ կան. Կարեն Վրթանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան