Դուք կարծում եք՝ ես կհամաձայնե՞մ, որ Նիկոլ Փաշինյանը գա ինձ համար երաշխավորի. Աշոտյան
-Պարոն Աշոտյան, ո՞վ պետք է Ձեզ համար երաշխավորի, որ ազատ արձակեն։ Նիկոլ Փաշինյա՞նը,-դատարանի դահլիճից Աշոտյանին հարց ուղղեց լրագրողը։
-Դուք կարծո՞ւմ եք՝ ես կհամաձայնեմ, որ Նիկոլ Փաշինյանը կամ նման մեկը գա ու ինձ համար երաշխավորի։ Շնորհակալ եմ բոլորիցդ, պայքարը շարունակվում է, չընկճվեք հանկարծ,-արձագանքեց Աշոտյանը։
Դատարանի որոշման հրապարակումից հետո Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը գրեց.
«նիկոլի հիվանդ մտքի պրոդուկտ հակակոռուպցիոն դատարանը մերժեց խորհրդարանական ընդդիմությանը...»։
Հիշեցնենք, որ դատական վերջին նիստի ընթացքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորել էին ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների 30 պատգամավորներ։ Չնայած դրան, դատարանն այսօրվա նիստում երեք ամսով երկարացրեց Աշոտյանի կալանքի ժամկետը։
Արմեն Աշոտյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն է գրել որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Հայաստանի խորհրդարանական նոր ճգնաժամը կախված է լինելու իմ պահվածքից
- Աշոտյանը ներկայացրեց 10-ական փաստ ու փաստարկ, թե ինչու չպետք է ինքը գտնվի կալանքի տակ
- Տիգրան Աթանեսյան. Աշոտյանին կալանավորելու կամ կալանքից ազատելու որոշումն այլ տեղ է կայացվել
- Աշոտյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին