ՀՀ-ն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման իրենց հանձնաժողովները, հույս ունենք՝ առաջին նիստը չի ուշանա. Կոստանյան
«Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել վերսկսելու սահմանազատման աշխատանքները, որոնք բավականին երկար ժամանակ դադար էին ստացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նա հայտնեց, որ այս պահին երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման իրենց հանձնաժողովները. «Նիստ դեռևս տեղի չի ունեցել։ Երկու կողմն էլ որոշակի տնային աշխատանքներ են կատարում։ Հույս ունենք, առաջին նիստը չի ուշանա»։
Կոստանյանն ասաց, որ սահմանազատման գործընթացը վերաակտիվացնելը երկու կողմի համատեղ պատրաստակամությունն էր և ընկալումը, որ այդ գործընթացը, որ 30 տարուց ավելի շարունավում է, պետք է ավարտին հասցվի։
Դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ Լոռու մարզից հնարավոր է տարածք զիջվի Վրաստանին, Կոստանյանը պատասխանեց, որ տեղի է ունենալու սահմանազատման գործընթաց։
«Սահմանազատման գործընթացի տրամաբանությունն է` վերականգնել բոլոր հարևան երկրների հետ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանագիծը»,- ասաց ԱԳ փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք
- Համագործակցությունը կնպաստի հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը․ Իրակլի Ղարիբաշվիլի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան