«Առաջարկեցին 300 հազար դոլարով պարտվել Ադրբերջանում». Իտալացի ըմբիշի սկանդալային հայտարարությունը
Իտալացի առաջատար ըմբիշ Ֆրենկ Չամիսոն սկանդալային հայտարարություն է արել՝ մեղադրելով Ադրբեջանին առաջարկած կոռուպցիոն գործարքի ու այլնի մասին։
Repubblica-ի հետ հարցազրույցում իտալացի ազատ ոճի ըմբիշ Ֆրանկ Շամիսոն ասել է՝ Բաքվում կայացած ընտրական մրցաշարում կոռուպցիոն փորձի զոհ է դարձել։
Բանն այն է, որ ապրիլի 5-7-ը Ադրբեջանի մայրաքաղաքում կայացել է Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրերի բաշխման երկրորդ փուլը։ Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու վերջին հնարավորությունը կլինի մեկ ամսից։ Մայիսի 9-12-ը Ստամբուլում տեղի կունենա աշխարհի ընտրական մրցաշարը։ Այնտեղ կխաղարկվեն վերջին տոմսերը։
«Ես գիտեի, որ Ադրբեջանում ինձ համար շատ դժվար է լինելու, նրանք գնել են ամեն ինչ։ Ամբողջ մրցաշարի ընթացքում ադրբեջանցիների հետ մենամարտերը վարում էր նույն մրցավարը»,- ասել է ծագումով կուբացի մարզիկը, որն աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն է։
«Ես հասա եզրափակիչ։ Ես լուրջ եմ ասում, նրանք ինձ մոտ եկան և գումար առաջարկեցին, 300.000 դոլար՝ պարտվելու համար: Չեմ ուզում ասել՝ ով, բայց դա տեղի ունեցավ կշռման առավոտյան։ Ես նրանց ուղարկեցի... քանի որ ներկայացնում եմ ոչ միայն ինձ, այլ նաև Իտալիան, իմ ֆեդերացիան... Ապացու՞յց։ Կենդանի ապացույց եմ. ես անձամբ վերապրում եմ տեղի ունեցածը, ուղղակի դիտեք մենամարտը։ Ես այնքան եմ զզվել, չեմ զգում, որ խոսում եմ սպորտի մասին»,- ասել է Ֆրանկ Չամիսոն։
Նշվում է, որ ադրբեջանցու դեմ պայքարում մրցավարներն ակնհայտորեն հաղթանակը խլել են Չամիսոյից ու բաշխել ադրբեջանցի Թուրան Բայրամովին։