Հայաստանում ավազի մեջ հայտնաբերել են «Porsche Cayenne»-ը, որով երեկ հափշտակել էին 36 կգ ոսկի
Այսօր՝ ապրիլի 11-ին, Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ, հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերել են ավազի մեջ կիսաթաղված վիճակում գտնվող «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ունեն հիմնավոր կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են կատարել երեկ Երևան-Արմավիր ավտոճանապարհի մայրաքաղաքային փողոցում 4 հոգով դիմակավորված ու զինված ավազակային հարձակումը, որի ժամանակ հափշտակել էին 36 կգ ոստի և 293 միլիոն ՌԴ ռուբլի, ապա նշված «Porsche Cayenne»-ով դիմել էին փախուստի:
«Այն, որ ավտոմեքենան հայտնաբերվել է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ու ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից, դա անհերքելի ապացույց է, քանի որ նշված 3 կառույցն աշխատել են գերլարված ու որն էլ տվել է իր արդյունքը, մինչդեռ ոստիկանության Մալաթիայի բաժնում բաժնի պետ Հարություն Դանիելյանը, ում արդեն կոչում են «Տիրացու Զավեն» մականվամբ, ուղտի ականջում քնած է եղել, իսկ նրա ղեկավարած բաժնում, կարելի է ասել, աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը:
Մալաթիայի վարչական տարածքում բազմաթիվ հացագործություններ են տեղի ունեցել, այդ թվում՝ բնակարանների գողություններ, խանութների գողություններ, ավտոմեքենաների գողության ու թալանման դեպքեր և այլ հանցատեսակներ, սակայն դեպքերի հիմնական մասը մնում է չբացահայտված ու դրա մեղավորը առաջին հերթին հենց տարածքի ոստիկանապետ «Տիրացու Զավեն»-ն է, մինչդեռ նախկինում Մալաթիան այնպիսի հզոր բաժնի պետեր է ունեցել, որ ոչ միայն բացահայտվում էին հանցագործությունները, այլ նաև կանխվում ու նախականխվում:
Երեկվա ավազակային հարձակման դեպքն էլ եթե բացահայտվի, դա շնորհվիվ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության, ոստիկանութան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչների, մարդիկ թող իրենց հույսը չդնեն «Տիրացու Զավենի» ու նրա ղեկավարած բաժնի վրա ու առաջնորդվեն «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» սկզբունքով»,-նշում է աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան