Սամանտա Փաուերը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը X-ի իր միկրոբլոգում տեսաուղերձ է հրապարակել Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած իր հանդիպման մասին։
«Անցյալ շաբաթ Բրյուսելում վերահաստատեցի Հայաստանին աջակցելու՝ Միացյալ Նահանգների հանձնառությունը։ Հայաստանը խորացնում է իր ժողովրդավարական բարեփոխումները, ընդլայնում իր տնտեսությունը և կառուցում դեպի պայծառ ապագա»,- ասվում է տեսագրությանն ուղեկցող գրառման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Սամանթա Փաուեր. ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը ՀՀ հետ
- Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են ԼՂ-ից դուրս եկած այս ընտանիքները. Սամանթա Փաուեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան