Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում հիշեցրեց՝ Հայաստանում պետական լեզուն հայերենն է
«Նիկոլ Փաշինյանը բերել ու բերում է պատերազմ, կորուստներ, պարտություն, նա ահաբեկում է մեր ժողովրդին ու իր քայլերով նախապատրաստում Հայաստանի կործանումը»,- Ազգային ժողովում Հայաստանի կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումից հետո ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական ցանկությունների իրականացնողն է. «Ինքն արդեն սահմանագծում ու սահմանազատում է Հայաստանի տարածքը՝ խոստովանելով, որ Ադրբեջանը ոչ մի քարտեզ հիմք չի ընդունում։ Այդ դեպքում ո՞ր հիմքով է նա այս կամ այն տարածքը համարում ադրբեջանական»։
«Փաշինյանը Հայաստանի մակետն առել է ձեռքն ու այն թափահարում է շուկայի վաճառականի նման «էստի համացեք» կանչելով։ Այո, Հայաստանը սահմանազատման ու սահմանագծման կարիք ունի, դրանք կարող են իրականացվել բացառապես սովետական քարտեզներով, ինչը բնականորեն ենթադրում է ռուսական միջնորդություն։ Իրարամերժ հարթակներում և առանց քարտեզի սահմանագծում ու սահմանազատում հնարավոր չէ իրականացնել, դա առնվազն արկածախնդրություն և անգրագիտություն է, իրականում՝ պետական հանցագործություն։
«Տարածքները հանձնենք, որ պատերազմ չլինի» իշխանական բլեֆ կարգախոսը պետք է փոխարինենք «Փաշինյանին հեռացնենք, որ խաղաղություն լինի» իրական կարգախոսով»,- ասաց Մանուկյանը։
Նրա ելույթից հետո դահիճից լսվեց՝ «մոլոդեց»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց. «Հայաստանում պետական լեզուն հայերենն է»։ Դահլիճից ինչ-որ արձագանքից հետո՝ Սիմոնյանն ասաց. «Գուցե ձեզ համար թուրքերենն է»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը երկիրը տանում է փլուզման ճանապարհով և դա անում է գիտակցված. Աբրահամյան
- Անվտանգային համակարգի այսպիսի փոփոխությամբ՝ ՌԴ-ի փոխարեն գալու է Թուրքիան. Ռուստամյան
- Փաշինյանի տարօրինակ շարժումները՝ ընդդիմադիրների ելույթերի ժամանակ
- Որևէ որոշում չկա, բայց Փաշինյանն Ադրբեջանի դեսպանի պարտականությունները ստանձնած՝ հայ ժողովրդին ամեն օր սպառնում է. Մանուկյան
- Մետաքսե Հակոբյան. Փաշինյանը դեղին մամուլի արքայից չդարձավ երկրի գլուխ
- Ալիևը Փաշինյանին հանձնարարել է խաղաղ կարգավորել Հայաստանի կապիտուլյացիան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա