Հրաշք... Հայաստան եկած 90 հազար այթիշնիկից 75 հազարը գնացել է. Արթուր Խաչատրյան
«Որևէ մեկը չի ժխտում, որ Հայաստանում տնտեսական աճը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով։ Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասացին՝ մարդիկ ու փողերը գալիս են Հայաստան, որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ կոռուպցիա չկա։ Հրաշք»,- Ազգային ժողովում Հայաստանի կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումից հետո ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Այնուհետև նա հիշեցրեց, որ օրեր առաջ հենց ԱԺ ամբիոնից ՏՏ ոլորտի ամենավաստակաշատ ներկայացուցիչներից մեկն ասել էր՝ 90 հազար այթիշնիկից 75 հազարը գնացել է Հայաստանից։
«Անհարմար բան ստացվեց. եկել էին, որովհետև դեմոկրատիա կա, կոռուպցիա չկա, հիմա մարդիկ գնում են»,- նշեց նա։
«Երևի հրաշալի քաղաքական, տնտեսական պայմաններով է պայմանավորված, որ Հայաստանից անցած տարի հեռացել է 36 հազար 512 Հայաստանի անձնագիր ունեցող քաղաքացի։ Երևի սրանով է պայմանավորած, որ մենք 2023 թականին 2022-ի նկատմամբ ունենք հանցագործությունների էական աճ, ընդ որում՝ առանձնապես ծանր հանցագործությունները մեր երկրում աճել են 90 տոկոսից ավելի»,- ասաց Ա. Խաչատրյանը։
Արթուր Խաչատրյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա