Մի հատ տեղդ նստի, լսի՝ ինչ եմ ասում. Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականներն ակտիվացան
«Հայաստանի Հանրապետության տարածքների վերաբերյալ ցանկացած որոշում, որևէ մի միլիմետր փոխանցում հակառակորդին, պահանջում է հանրաքվե»,- Ազգային ժողովում Հայաստանի կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումից հետո ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդհատեց Ա. Միանսյանին ու դիմեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեսքանյանին. «Պարոն Ալեքսանյան, չի կարելի տեղից այդքան բղավել, էլ չեմ ասում՝ ակնհայտ է, որ թիվ չեն կարողանալու ասել»։
Այնուհետև Ա. Մինասյանը դիմելով դահլիճում նստած Նիկոլ Փաշինյանին ասաց. «Անկեղծությունը ձեր կողմից ձեր իշխանությունը, ձեր պաշտոնը պահելու, ձեր խմբի հարստությունը պահպանելու ձգտումն է։ Սա անկեղծությունն է, որ դուք ժամանակի ցանկացած պահին փորձում եք ներկայացնել հայ ժողովրդին՝ իրավիճակից բխող գործողություններ»։
Դահլիճից սկսեցին ծիծաղել ու տարբեր բառներ հնչեցնել։
Ա. Մինասյանն ասաց. «Հարստություն, երբ որ ասում եմ, մի մտածեք միլիարդատերեր եք։ Ես նկատի ունեմ ձեր բարեկեցությունն այնքան եք բարձրացրել ... Մի հատ տեղդ նստի, լսի՝ ինչ եմ ասում... Այնքան եք ձեր բարեկեցությունը բարձրացրել, որ հիմա վախենում եք անգամ...»։
Ալեն Սիմոնյանը կրկին ընդհատեց՝ կոչ անելով տեղից չխոսել։
«Մենք հասկացանք, որ պարոն Մինասյանը նկատի ունի մեր հոգևոր հարստությունը»,– հայտարարեց Ալեն Սիմոնյանը, ապա դիմեց Մինասյանին, որ շարունակի խոսքը։
«Իհարկե, պարոն Սիմոնյան, ես նկատի ունեի այն գրքերը, որ կարդացել եք` Նժդեհ, մեր մեծերին, բայց ավարտելով խոսքս ասեմ` ձեր անկեղծությունը մի տեղում է` ամեն գնով պահպանել ձեր փոքրիկ իշխանությունը` առանց զգալու պատասխանատվություն, մինչդեռ պատասխանատու ուժը կելներ, այստեղից ներողություն կխնդրեր, կձևավորվեր նոր կառավարություն, նոր ծրագրով, նոր մարտահրավերներին համապատասխան։ Դուք այդքան կամք էլ չունեք ձեր մեջ»,-ասաց Մինասյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։
Հարակից հրապարակումներ`
- Երբ ԱԺ-ում քպ մանուկը բերանից թռցնում է իր ճշմարտությունը
- Դուք բոլորով հրաժարական տվեք և նոր ընտրություններ տեղի կունենան, ինչո՞ւ չեք տալիս. Սիմոնյանը՝ ընդդիմությանը
- Տավուշցիները ձեզ են սպասում, մարդիկ անորոշության մեջ են. Ընդդիմադիր պատգամավորը՝ Փաշինյանին
- Մայր Աթոռն առնվազն խախտել է պատվիրանից մեկը՝ «մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- Հրաշք... Հայաստան եկած 90 հազար այթիշնիկից 75 հազարը գնացել է. Արթուր Խաչատրյան
- Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում հիշեցրեց՝ Հայաստանում պետական լեզուն հայերենն է
- Իշխանությունը երկիրը տանում է փլուզման ճանապարհով և դա անում է գիտակցված. Աբրահամյան
- Փաշինյանի տարօրինակ շարժումները՝ ընդդիմադիրների ելույթերի ժամանակ
- Արշակյանն այստեղ չէ, բարձրախոսս չի անջատի. Արմենուհի Կյուրեղյան
- Տուր մի տրվեք Փաշինյանի տավտալոգիային
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա