Անվտանգային համակարգի այսպիսի փոփոխությամբ՝ ՌԴ-ի փոխարեն գալու է Թուրքիան. Ռուստամյան
«Կառավարությունը կատարել է Ազգային ժողովի հաստատած ծրագրի հակառակը»,- Ազգային ժողովում Հայաստանի կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումից հետո ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց, որ խորհրդարանական երկրում սա կառավարության գործունեության հետ կապված ոչ լեգիտիմության խնդիր է առաջացնում, այլ հարուցում է նրա նկատմամբ սահմանադարական լիազորությունների վերազանցման մեղադրանք։
Ռուստամյանի խոսքով, այն, ինչ կառավարությունը փաստացի է կատարում ի հեճուկս ծրագրով իր ստանձնած պարտավորության, վերջնարդյունքը խաղաղության պատրանքի դիմաց աշխարհաքաղաքական մակարդակում հայկական գործոնի իսպառ վերացումն է լինելու։
«Պատկերավոր ասած՝ աշխարհաքաղաքական գծի վրայից դրվելու է աշխարհաքաղաքական պարկի մեջ և նրա գոյությունն այլևս աշխարհաքաղաքական առումով ոչ մի նշանակություն չի ունենա։
Թուրք-ադրբեջանական տանդեմի շարունակական պահանջները հենց սրան են ուղղված՝ մեր ֆիզիկական գոյությունը թույլ տալու դիմաց»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ Ադրբեջանը, վախեցնելով պատերազմով, նորանոր զիջումներ է կորզում, իսկ Հայաստանի կառավարությունն իր հերթին մեր ժողովրդին վախեցնելով անխուսափելի պարտությամբ՝ ստիպում է ապավինել Ադրբեջանի խոստացած խաղաղությանը։
«Ակնհայտ է, որ այդպիսի խաղաղության երաշխավորը կարող է միայն թուրք-ադրբեջանական տանդեմը լինելը և պետք չէ տպավորություն ստեղծել, թե այդ նոր անվտանգային համակարգի ճարտարապետը Արևմուտքն է լինելու։ Արևմուտքը մեկ անգամ չէ, որ կարևորել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գլխավոր դերակատարությունն ու առաջնորդությունն այս տարածաշրջանում, հետևաբար Ռուսաստանից դժգոհելով՝ նախկին անվտանգային համակարգը փոխարինում ենք թվացյալ արևմտյանով, որի իրական առանցքը Թուրքիան է լինելու։
Այսինքն, անվտանգային համակարգի այսպիսի փոփոխության վերջնարդյունքում պարզապես Ռուսաստանի փոխարեն գալու է Թուրքիան։ Եվ ուրեմն՝ հարցերի հարցը հետևյալն է՝ կառավարությունն իր ծրագրով չնախատեսված, փաստացի ապօրինի և ինքնագլուխ, ժողովրդի թիկնքում այսինչ իբրև թե անվտանգային նոր համակարգ է ձևավորում»,- ասաց Արմեն Ռուստամյանը։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի տարօրինակ շարժումները՝ ընդդիմադիրների ելույթերի ժամանակ
- Տուր մի տրվեք Փաշինյանի տավտալոգիային
- Որևէ որոշում չկա, բայց Փաշինյանն Ադրբեջանի դեսպանի պարտականությունները ստանձնած՝ հայ ժողովրդին ամեն օր սպառնում է. Մանուկյան
- Մետաքսե Հակոբյան. Փաշինյանը դեղին մամուլի արքայից չդարձավ երկրի գլուխ
- Կրեմլում հույս ունեն, որ Պուտինն ու Փաշինյանը անձամբ կքննարկեն երկկողմ հարաբերությունները
- Բաղանիսի և Բերքաբերի հանրությունը մինչև հիմա զարմացած են՝ ինչ էր եկել իրենց ասելու Նիկոլ Փաշինյանը. Գեղամ Նազարյան
- Փաշինյանը բորբոքվեց ադրբեջանցիների իրավունքների համար՝ «հայ կինը ու ադրբեջանցի կինը նույն օրը հղի են եղել»
- Ալիևը Փաշինյանին հանձնարարել է խաղաղ կարգավորել Հայաստանի կապիտուլյացիան
- Ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում դրա լուծոմը հեռացումը, ընտրությունները, նոր կառավարությունն է. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին
- Սուրենյանց. Փաշինյանը խոստովանում է, որ անգամ միակողմանի և նվաստացուցիչ զիջումները խաղաղություն չեն երաշխավորելու
- Մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի հետ. Փաշինյան
- 2022 թ.-ին հասկանալի դարձավ, որ 1996-98 թվականներին մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան. Նիկոլ Փաշինյան
- ԼՂ նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչներ չեն ուզում հրաժարվել Հայաստանում թշնամական հարվածների փարոսիկի դերից.Փաշինյան
- Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար. Նիկոլ Փաշինյան
- Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից, բայց դա չի երաշխավորում, որ ՀՀ-ի վրա նոր հարձակում չի լինի. Փաշինյան