Չգիտեմ՝ ինչի այսօր ավելի լավ ակնկալիքներ ունեմ. Արտակ Զաքարյանն Աշոտյանի դատին ընդառաջ
«Չգիտեմ՝ ինչի այսօր մի քիչ ավելի լավ ակնկալիքներ ունեմ։ Չգիտեմ, թե դա ինչով է բացատրվում»,-մինչ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց նրա կուսակցական ընկեր, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նա հույս հայտնեց՝ ինչ-որ մի պահի առողջ բանականությունը կարող է հաղթել, ու գոնե ուշացումով վերջ կդրվի այս ապօրինություններին։
«Արդեն ժամանակն է վերջ դնել այս ապօրինություններին ու դատարանները դուրս բերել քաղաքական կեղտոտ խաղերից, որոնք վարվում են այս ապիկար իշխանությունների կողմից՝ շեղելու մարդկանց ուշադրոթյունը, կոտրելու դիմադրության պայքարը, ավիրելու ազգային օրակարգերը, ապականելու, պախարակելու և շանտաժի ենթարկելու քաղաքական հարաբերությունները՝ այդ թվում նաև մարդկային բոլոր հարաբերությունները, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը, մյուս քաղբանտարկյալները դրա վառ ապացույցն են»,-ասաց նա։
Նա հույս ունի, որ դատարանն այսօր իր մեջ ուժ կգտնի ու վեր կկանգնի քաղաքական կեղտոտ խաղերից ու կառաջնորդվի բացառապես արդարադատությամբ։
«Բացառապես արդարադատությամբ առաջնորդվելու դեպքում՝ պետք է Արմեն Աշոտյանից ներողություն խնդրել տևական ժամանակ անազատության մեջ պահելու ու նրա նկատմամաբ տարբեր տիպի իրավունքներից զրկելու համար»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը
- Աշոտյանը՝ դատավորին. Այդ փաստը Ձեզ էլ պետք է խրտնացնի, ջղայնացնի, ոնց որ ինձ
- Աշոտյանի գործ. Դատարանը գտնում է, որ պետությանը վնաս չի պատճառվել
- Աշոտյանին ՔԿՀ-ից դատարան տեղափոխող մեքենան փչացել է
- Աշոտյանի գործով դատական նիստը չմեկնարկած՝ ընդմիջվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան