Տավուշցիները ձեզ են սպասում, մարդիկ անորոշության մեջ են. Ընդդիմադիր պատգամավորը՝ Փաշինյանին
«Տավուշի գյուղերի բնակիչների կյանքն ամբողջությամբ փոխվել է, մեր հայրենակիցները չգիտեն՝ ինչ անեն. վար ու ցանքից սկսած մինչև իր առօրյա կյանք փոխվել է»,- Ազգային ժողովում Հայաստանի կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումից հետո ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ այն 4 գյուղերը, որոնց հանձնման մասին է խոսվում, տավուշցիների համար կենսական նշանակություն ունեցող տարածքներ են։
«Եթե դպրոցից 50 մետր այն կողմ պետք է կանգնի Ադրբեջանի հատուկ նշանակության ունեցող ստորաբաժանումը, որևէ մեկը չի կարող հանգիստ այդտեղ ապրել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Տավուշցիները ձեզ են սպասում։ Տասը օր առաջ ասել էիք՝ 10 օր կանցնի, կգամ, կխոսենք կամ մարդ կուղարկենք։ Այդ մարդիկ հիմա անորոշության մեջ են։ Մարդկանց պետք է հստակ պատասխաններ տրվեն։ Այդ անորոշության մեջ ապրելը սարսափելի է։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, եթե մի պահ իրեն այդ մարդանց դրության մեջ հայտնվի, կհասկանա, որ դրանք ոչ թե 4 գյուղերի հարցն է, այլ Հայաստանի լինելության հարցն է, ամիջապես վերաբերում է մեր կյանքին, բոլորիս կյանքին ու թող որևէ մեկը չասի, որ դա այդ մի քանի գյուղի խնդիրն է»։
Հարակից հրապարակումներ`
- Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից, բայց դա չի երաշխավորում, որ ՀՀ-ի վրա նոր հարձակում չի լինի. Փաշինյան
- Բացահայտ սուտ են խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելն առաջարկել է ԳՇ-ն. Օհանյան
- Տավուշի հետ կապված իշխանության հայտարարությունները բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանն են ուղղված. Տիգրան Աբրահամյան
- Մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում, կարիք չկա մենք ինքներս կասկածի տակ դնենք այն, ինչ որ մերն է. Գուրգեն Մելիքյան
- Տավուշում մարդիկ շատ մարտական են տրամադրված, փորձում են ինքնակազմակերպվել. Կրպեյան
- Ադրբեջանի կրակի հետևանքով Տավուշում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ
- ՊՆ. Ադրբեջան տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի դիրքերի ուղղությամբ
- Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
- Տավուշի գյուղերի հանձնման դեպքում ադրբեջանցիները խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռու տարբեր բնակավայրերի նկատմամբ. Աբրահամյան
- Տավուշի մարզով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց չի քննարկվել
- Եթե ուզում եք մեկնաբանել Ստյոպա Սաֆարյանի եթերը Տավուշի մարզի մասին՝ հղումով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան