Դատավորը՝ Մալյանին. Քրիստոնեական սկզբունքներով մեծացած անձնավորություն եք, գիտեք, որ վիրավորել չի կարելի
«Վիրավորանք, զրպարտանք հնչեցնելու դեպքում ընդհատելու եմ Ձեզ, Նարեկ Մալյան։ Դուք քրիստոնեական սկզբունքներով ընտանիքում մեծացած անձնավորություն եք, գիտեք, որ վիրավորել առավել ևս դատական նիստերի դահլիճում։ Հետևաբար ես հորդորում եմ ավելի չսրել իրավիճակը, թատրոնում չեք գտնվում, գտնվում եք դատական նիստերի դահլիճում, Ձեր խոսքը պետք է վերաբերի բացառապես գործին»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում Նարեկ Մալյանի գործով դատական նիստի մեկնարկին ասաց գործով դատավոր Սուսաննա Գզոգյանը։
Դատավորն ասաց, եթե Մալյանը կարիք ունի ելույթի, կարող է այն անել մեկ այլ վայրում. «Առավել ևս Դուք ինձ փոխանցել եք Ձեր գրվածքները, ես շատ սիրով կարդացել եմ։ Նույնը կարող եք փոխանցել դատական նիստերի դահլիճում գտնվող անձանց, փոխանցել Ձեր խոսքն այդ տարբերակով»։
Հիշեցնենք, որ անցած դատական նիստն ընդմիջվեց, երբ Նարեկ Մալյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին գնահատականներ հնչեցրեց։ Ընդմիջումից հետո Մալյանը հրաժարվել էր վերադառնալ դատական նիստերի դահլիճ, քանի որ մինչ այդ դատավորը հայտարարել էր դռնփակ նիստի անցնելու մասին։
«Ո՞ւմ եմ վիրավորել ես, տպավորություն է, ես որևէ մեկին վիրավորե՞լ եմ»,-ի պատասխան ասաց հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։
Դատավորն ասաց՝ չի մեկնաբանելու։
Մալյանը սկսեց իր եզրափակիչ խոսքը։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյանի գործով, հավանաբար, վերդիկտը կհրապարակվի վաղը
- Ինձ չթողեցին ծխել, Մալյանը հրաժարվեց վերադառնալ դահլիճ, նիստը հետաձգվեց. Տիգրան Աթանեսյան
- Ամոթ, ամոթ. Լարված իրավիճակ է Մալյանի գործով դատական նիստում
- Ռուբեն Մելիքյան. Նարեկ Մալյանի գործը կարող է ունենալ մեկ հանգուցալուծում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան