Արմեն Գրիգորյանը և Լիտվայի նախագահի ավագ խորհրդականն անդրադարձել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին
Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 11-ին հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից։
«Կողմերը քննարկել են արտատրածաշրջանային անվտանգային մարտահրավերները և անդրադարձել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու զարգացումներին: Անվտանգային հարցերի համատեքստում երկուստեք կարևորել են Հայաստան-Լիտվա երկխոսության շարունակականությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա