Նարեկ Մալյան․ Իրավաբանական նոնսենս է
«Ես շնորհակալություն հայտնեցի փաստաբաններիս, քանի որ իրավական բովանդակությունից զուրկ պրոցեսում հաջողեցին, հաղթեցին։ Այս գործից այլև ոչինչ չի մնացել։ Այն ամբողջությամբ քարուքանդ է եղել այս պահին։ Իմ ելույթից հետո, կարծում եմ, վերջնական այս գործը կթաղենք»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում Նարեկ դատական նիստին ասաց Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով իրավական պրոցեսի ապօրինություններին։
Մանրամասն նկարագրեց այս ընթացքում իր հետ տեղի ունեցած անօրինությունները։ Նա հայտնեց, որ ցուցմունք տալու ընթացքում քննիչը զուգահեռ խմբագրել է իր ցուցմունքը, այն էլ՝ տեսախցիկների առջև։ Կալանավորման մասով Մալյանն ասաց․ «Իրաբանական նոնսենս։ Դատավորը չէր ներառել գործի մեջ վարույթ ընդունելու մասին քննիչի միջնորդությունը, նման որոշում չկար։ Սա նշանակում է, որ ինձ պարզապես պետք է տուն թողնեին։ Այսինքն՝ այդ դատն ապօրինի էր։ Նիստի կեսին պաշտպանը ոտքի կանգնեց, ասաց՝ այս ինչ ապօրինություն է, դատավորը խառնվեց իրար, հինգ րոպե ընդմիջում կայացրեց, գնաց հետին թվով, թաց կնիքով որոշում կայացրեց, բերեց խցկեց այս գործի մեջ, որ ինձ կալանավորեն, տանեն բանտ։ Ընդհանրապես այս գործը՝ ինձ հնարավորինս երկար բանտում պահելու մասին է, ինչին ես դեմ չեմ, որովհետև փակ ռեժիմն ավելի բաց է,քան դուք որում ապրում եք, դուք ավելի փակ ռեժիմում եք ապրում։
«Այս ապօրինությունների պատասխանատուն Դատախազությունն է»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ապօրինություններով այս գործը հասել է այստեղ, հիմա այն պետք է լինի դատավորի կնիքով։
«Այն դատավորը, որն իր կնիքով վավերացնում է այս ապօրինությունները, դառնում է ապօրինությունների միակ պատասխանատուն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին